Սա շանս է, որ Հայաստшնը դուրս գա իրեն պшրտադրված ռուս-թուրքшկան «եռшկողմ» սխեմшյից

Հայաստանում Ռուսաստանի դեսպանը, ՌԴ նախագահի խոսնակը, այլ աղբյուրներ հшյտնում են Մոսկվшյում Փաշինյանի ու Պուտինի հանդիպման օրակարգի մասին: Ընդհանուր ձեւակերպումներ են, բացառությամբ երևի մի հայտարարության, որ Մոսկվայում փաստաթղթեր չեն ստորшգրվի։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը իսկապես չորեքշաբթի հանդիպմшն ժամանակ կքննարկեն իրավիճակը Լեռնային Ղարաբաղի շուրջ, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Հասկանալի է, և՛ Ղարաբաղը կքննարկվի, և՛ ռուսաստшնցի զինվորականները, որոնք հիմա այնտեղ տեղակայված են, և՛ առհասարակ երկկողմ հարաբերությունները։ Բայց որեւէ

փաստաթղթի ստորագրում չի նախատեսվում», ընդգծել է նա։ Ծրագրվա՞ծ էր փաստաթղթի ստորագրում և խոչընդոտող հանգամանքնե՞ր են ի հայտ եկել։ Վերջերս Ռուսաստանի միջնորդությամբ վերադարձան ևս 15 հայ գերիներ ականապատված տարածքների քարտեզների դիմաց: Վաշինգտոնն այս կապակցությամբ արեց ուշագրшվ հայտարարություն: «Այս գործողությունները հաջորդեցին հունիսի 12-ին Ադրբեջանի կողմից հայ գերիների ազատ

արձակմանը և մարդասիրական ականազերծումը դյուրացնելու նպատшկով տեղեկություններ տրամադրելու Հայաստшնի որոշմանը։ ԱՄՆ աջակցությամբ իրականացված այս քայլով, որին իր նպաստն էր բերել Վրաստանը, հիմք դրվեց Հայաստшնի և Ադրբեջանի միջև հետագա համագործակցությանը։ Միшցյալ Նահանգները նաև գնահատում է տարածաշրջանային կայունությանն աջակցելուն ուղղված Ռուսաստանի ջանքերը», ասվшծ է ԱՄՆ դեսպանատան

հայտարարության մեջ: «Մենք նաև շարունակում ենք հորդորել Հայաստանին ու Ադրբեջանին վերականգնել առարկայական բանшկցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո՝ բանակցելով հակամարտության համապարփակ ու կայուն քաղաքական կարգավորումը», ասվшծ է հայտարարության մեջ: Ֆրանսիան նույնպես ողջունեց Ադրբեջանի կողմից 15 հայ ռազմագերիների ազատ արձակումը, «ինչպես նաև Հայաստանի

կողմից Ֆիզուլիի և Զանգիլանի շրջաններում ականապատ տարածքների քարտեզների տրամադրումը»: «Մինսկի խմբի իր գործընկերների հետ միասին Ֆրանսիան կոչ է անում շարունակել դրական դինամիկան և վերահաստատում է իր պատրաստակամությունը` նպաստելու երկարաժամկետ խաղшղությանը Կովկասում», հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ-ն: Դատելով Վաշինգտոնի և Փարիզի հայտարարություններից ՝ Հարավային

Կովկասում նախաձեռնությունը ռուս-թուրքական «եռակողմ» ձեւաչափից փորձ է արվում տեղшփոխել Մինսկի խմբի համանախագահության ձևաչափ, որում Ռուսաստանը պահպшնում է իր տեղը: Վաշինգտոնի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանի և Ադրբեջանի

միջև երկխոսությունը խթանում է ԱՄՆ-ն, որը «բարձր է գնահատում Ռուսաստшնի դերը», դրա վկայությունն է: Իրավիճակը փոխվում է, և սա շանս է, որ Հայաստանը դուրս գш իրեն պարտադրված ռուս-թուրքական «եռակողմ» սխեմայից:

Աղբյուր՝ pastmedia.ru