#BBC-ի ռեպորտաժը՝ հայ ռազմագերիների մաuին

2020թ. նոյեմբերին՝ Լեռնային Ղարաբաղում ռազմական հակամարտության ավարտից հետո, Ադրբեջանի բանակը գերի է վերցրել տասնյակ, իսկ Երևանի խոսքով՝ հարյուրավոր հայ զինծառայողների: Ոմանց անմիջապես վերադարձրել են, մյուսներին ազատ են արձակել հետո՝ ականապատ դաշտերի քարտեզների դիմաց, հայ գերիների մասին ռեպորտաժում հայտնում է BBC-ն։

«Բաքվում ասում են, որ ռազմագերու կարգավիճակ ունեցող բոլոր հայերն արդեն տուն են վերադարձել։ Մնացածներին անվանում են աhաբեկիչներ։

Նրանցից մեկը՝ 26-ամյա Սեդրակ Սողոմոնյանն է։ Նրա հայրը՝ Սամվելը, BBC-ի ռուսական ծառայությանը հայտնել է, թե ինչպես է իր որդին գերի ընկել և ինչպես է ընթանում նրա գործով դատավարությունը»,- նշում է գործակալությունը։

BBC-ին հաջողվել է խոսել նաև Ադրբեջանից վերադարձած ռազմագերիներից մեկի հետ: Նա ասել է, որ Բաքվում երկարատև ծ ե ծ ի է ենթարկվել։

նյութի աղբյուր՝ facetime247.ru