«Ռուսերեն լավ չգիտես, հայերեն խոսի՛ր, թող թարգմանիչը թարգմանի». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իմ թաղի ընկեր, իմ համագյուղացին, որ 8-րդ դասարանն ավարտած խոպանչի է, Նիկոլ Փաշինյանից ռուսերեն լավ է խոսում։

Ռուսերեն լավ չգիտես, հայերեն խոսի՛ր, թող թարգմանիչը թարգմանի, դու էլ այդ ընթացքում ժամանակ կունենաս հաջորդ միտքդ ձևակերպելու։ Նիկոլը հայերեն էլ լավ չի խոսում, մինչև հիմա Իջևանի բարբառով ասում՝ ասցի։

688 761 ընտրող, դուք ի՞նչ արժանիքի համար եք նրան ընտրել. պատերազմը տանուլ տվեց, հողերը հանձնեց, ո՛չ տնտեսությունից է բան հասկանում, ո՛չ քաղաքականությունիից, ո՛չ ռազմարվեստից, ո՛չ դիվանագիտությունից։ Ժողովուրդն ասում է՝ սերն աթարին էլ է կպչում»

նյութի աղբյուր՝ besttimes.ru