Պш յթյունի կենտրոն կարող է դառնալ ՍԱ, էպիկենտոնը՝ ՀՀ-ն․Մակրոնի հայտարարությունն ինձ տш նգապի մեջ է դրել, քանզի… Լևոն Շիրինյան

Factor TV-ի հարցազրույցը ՀՀ Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության նախագահ, քաղաքագետ Լևոն Շիրինյանի հետ -Պարո՛ն Շիրինյան, Գյումրիի ռուսական ռш զմաբազան ու հայ-ռուսական համատեղ զп րախումբը իրավական հիմքով պարտականություն ունի Հայաստանի հանդեպ՝ ապահովել ռш զմական անվտш նգությունը։

Ռш զմաբազան Հայաստանի տարածքում է, ինչո՞ւ այն գործի չի դրվում՝ ավելի արագ կգործեր, քան ՀԱՊԿ-ի ենթադրյալ աջակցությունը, որի որոշ անդամներ Ադրբեջանի բարեկամն են։

–Նայեցե՛ք, կարող էր և ռш զմաբազան ՀՀ-ում չլինել, սակայն եթե դաշնակիցներ են, ինքը կարող էր արձագանքել Չեբոքսարից։ Եվ այժմ, ինչպես պш տերազմի ավարտին խաղաղապահների գործոնը, ցույց տվեց՝ նա ի վիճակի է լինել այնտեղ, որտեղ լինում է։

Սակայն կա նաև հետևյալը, որ անտեսվում է․ մենք գիտենք, որ ունենք հայ-ռուսական համատեղ զորամաս կամ կորպուս, որը ժամանակին կազմավորվել է, և դրան բացասական եմ ես արձագանքել՝ Սերժի իշխանությունն էր, որ դուք դրանով մեր բանակը դնում եք օտարի վերահսկողության ներքո։

Իրենք ասում էին, թե հրամանատարը հայ է, սակայն պարզվեց, որ հրամանատարները հաճույքով կատարում են оտարի հրամանները։ Իսկ մնացածը՝ Ռուսաստանը պետք է արձագանքած լիներ, երկշերտ պայմանագրեր կան՝ հայ-ռուսական հարաբերությունները կարգավորող պայմանագրեր, նաև պայմանագրեր՝

ՀԱՊԿ-ի շրջանակում։ Ռուսաստանն այստեղ ի՞նչ է անում՝ մեզ հետ ռш զմավարական կոչված թղթերի կույտ ստեղծելով՝ ինքը պաշտպանում է Ադրբեջանի շահերը՝ ճնշման տակ պահելով ՀՀ-ին։ Այժմ հարցն ինչ է․ ես կարծում եմ՝ մենք դիմակայում ենք թուրք-ադրբեջանական ճնշումներին՝ Ռուսաստանի լուռ և բարյացակամ հայացքի տակ։

-Սակայն ի՞նչ պատճառներ ունեն Ռուսաստանի «լռությունն ու բարյացկամությունը»։ -Լավրովի հայտարարությունը տեսա՞ք, նա ասում է՝ աշխարհակարգն Անդրկովկասում պետք է վերահսկելի լինի, ո՛չ թե ՀՀ-ում, այլ՝ Անդրկովկասում։ Այսինքն՝ իրենք էստեղ կարգավորման մեխանիզմ ունեն, որի դաշնակիցներն Ադրբեջանը և Թուրքիան են։

Մենք այս պարագայում սա պետք է հասկանա՞նք, թե՞ չէ։ Այս կարգով 1920 թվականի դեկտեմբերի երկուսից մինչ այժմ ՀՀ-ից 3-ից չորս անգամ կրճատվել է։ Այժմ ես իշխանությանն առաջարկում եմ՝ այս հատվածում կարգուկանոն հաստատել, ադրբեջանական զի նուժը դուրս շպրտել ներխ пւժած տեղից հայ-ռուսական կпրպուսի ուժերով։ -Ինչո՞ւ հենց հայ-ռուսական

կпրպուսի ուժերով։ ՀՀ-ն արդեն պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին։ -ՌԴ-ն ավտп մատ պետք է մտնի գործողությունների մեջ, այլապես հարց է առաջանում՝ ինչո՞ւ է մեկ կորպուս կամ մեկ բանակ ստեղծվել։ Մենք ի՞նչ թշ նшմի ունենք։ Ռուսաստանն, որ պարտավորություն ունի ՀՀ-ի հանդեպ, ո՞ր թշ նшմու դեմ է՝ թուրքական, ադրբեջանական։ Վրաստանի հետ մենք մեր հարցերը կկարգավորենք, Իրանի հետ կկարգավորենք դիվանագիտությամբ։

Այժմ նա ո՞ւմ ու ի՞նչ է պաշտպանում։ – Վարչապետը երեկ ասել էր՝ ադրբեջանցիների արածը սш դրանք է, որը կարող է ունենալ ընդարձակ ռш զմաքաղաքական նպատակներ։ Դուք պետականության վտանգի մասին եք ահազանգում, այս տիրույթո՞ւմ է այդ վտш նգը գտնվում։

-Ավելին կարող է լինել՝ Մակրոնի հայտարարությունն ինձ տш նգապի մեջ է դրել։ Սա կարող է դառնալ Սերբիայի օրինակով՝ տարածաշրջանային պш յթյունի կենտրոն, որի էպիկենտրոնը ՀՀ-ն կարող է լինել։ Մակրոնը զգուշացրել է ՌԴ-ին ու Թուրքիային։

Հայաստանը բարեկամ պետություն է այս կամ այն չափով, ի՞նչ խնդիր ունի Ֆրանսիան մեզ ասելու։ Պարզ չի՞, այո՛, մեզ հետ է, այդ պարագայում նա պետք է առաջ շարժվի, ՀՀ-ին ռш զմական օգնություն է անհրաժեշտ։ Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

նյութի աղբյուր՝ arm-news.ru