Ցավալի․ մահացել է արվեստի վաստակավոր գործիչը

Այսօր հայտնի է դարձել արվեստի հայտնի ու հարգված ներկայացուցիչներից ևս մեկի մահվան մասին տեղեկություն։ Կյանքից հեռացել է մշակույթի վաստակավոր գործիչներից մեկը՝ ռեժիսոր Մայիս Ռաֆայելյանը, ով նաև բեմադրիչ էր։

Մայիս Ռաֆայելյանը ծնունդով Լոռու մարզի Շահնազար գյուղից է։ Գյուղն այժմ կոչվում է Մեծավան։ Մայիս Ռաֆայելյանը հուլիսի տասնհինգին պետք է բոլորեր ծննդյան ութսուներկու տարին։

Մայիս Ռաֆայելյանը Գեղարվեստաթատերական ինստիտուտի շրջանավարտ էր, տաղանդավոր բեմադրիչ ու ռեժիսոր, ով իր արդյունավետ գործունեության շնորհիվ արժանացել էր արվեստի վաստակավոր արտիստի կոչման։

Մայիս Ռաֆայելյանը երկար տարիներ դասավանդել է Կինոյի ու թատրոնի ինստիտուտում, հետո եղել է Վանաձորի, ապա նաև Արտաշատի թատրոնների ռեժիսոր, տեղափոխվել է Երևան, եղել է Երևանի Պատանի հանդիսատեսի ռեժիսորը։

Տաղանդավոր ռեժիսորը բեմադրել է բազմաթիվ հաջողված ներկայացումներ՝ արժանանալով ջերմ ընդունելության։ Դեռևս երկու տարի առաջ հայ մշակութային դաշտը մեծ շուքով նշել է վաստակավոր գործչի ութսունամյա հոբելյանը։

նյութի աղբյուր՝ lurer24.info