Պատմաբան Ռուբեն Շուխյանը սոցկայքի իր էջում գրել է. «Եվրոմիությունը գալիս է մեզ հարևան. Վրաստանի վարչապետը խոսել է ԵՄ լիիրավ անդամ դառնալու իրենց անբեկանելի ձգտման մասին:
Վրաստանն ակնկալում է դառնալ Եվրոմիության լիիրավ անդամ՝ ի հեճուկս բոլոր մարտահրավերների, այս մասին ԵՄ հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեի հետ համատեղ մամուլի ասուլիսին այսօր հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:
«Ցանկանում ենք ևս մեկ անգամ հաստատել, որ մեր երկրի բնակչության բացարձակ մեծամասնությունը՝ գրեթե 80 տոկոսը, սատարում են Վրաստանի եվրոինտեգրմանը: Պարոն հանձնակատար, մեր ղեկավարության ու թիմի որոշմամբ տարիներ առաջ փոփոխություններ արվեցին սահմանադրության մեջ, և մենք հստակեցրեցինք մեր արտաքին քաղաքական կուրսը:
Բոլորս եկանք այն մեկ մտքին, որ դա եվրաատլանտյան կուրսն է, որը չի վերանայվելու ու փոխվելու:
Այս գործընթացում քաջ գիտակցում ենք, որ երկիրը, որը երիտասարդ ժողովրդավարություն ունի, դեռևս կանգնելու է պերմանենտ մարտահրավերների առաջ, սակայն դա մեզ չի վախեցնում, քանի որ մենք լավ գիտակցում ենք ու հավատում, որ հաջողությամբ կանցնենք այդ ուղին ու մի օր կդառնանք Եվրամիության լիիրավ անդամ»,- ասել է Վրաստանի վարչապետը»:
նյութի աղբյուր՝ mamul.am