Պեսկովը՝ Պուտին-Փաշինյան հանդիպման մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանդիպման ժամանակ կքննարկեն Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը, սակայն որևէ փաստաթղթի ստորագրում նախատեսված չէ:

Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Լրագրողները Կրեմլի ներկայացուցչի ուշադրությունը հրավիրել են այն հրապարակումների վրա, որոնց համաձայն՝ 2 երկրների առաջնորդները հանդիպման ժամանակ, իբր, կարող են դիտարկել Հայաստանի սահմանին ռուս խաղաղապահների տեղակայման տարբերակներն ու համապատասխան փաստաթուղթ ստորագրել:

«Այդ հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը»,- պատասխանել է Պեսկովը:
«Իհարկե, կքննարկվի և՛ Ղարաբաղի, և՛ այնտեղ տեղակայված ռուս զինվորականների հարցը, և՛ ընդհանուր առմամբ երկկողմ հարաբերությունները։ Սակայն որևէ փաստաթղթի ստորագրում չի նախատեսվում»,- ընդգծել է նա:

նյութի աղբյուր՝ mamul.am