Գեղարքունիքի մարզպետը՝ սահմանային իրավիճակի մասին. Տեսանյութ

«Մայիսի 12-ից սկսած՝ մեծ առումով փոփոխություններ չկան՝ բացառությամբ պարբերաբար գրանցվող միջադեպերի»,- այսօր՝ Շողակաթ համայնքում ունեցած ասուլիսի ժամանակ, հայտարարեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։

«Նման միջադեպ ունեցանք նաև օրերս, որի արդյունքում մեր զինվորներից թեթև վիրավորում ստացող եղավ»,- նշեց նա։

«Այս պահին վիճակը շարունակում է նույնը մնալ՝ կայուն է, նոր միջադեպեր չկան։ Համատեղ պրոցես է գնում, որի արդյունքում ռուսական կողմի զինվորականների մի մասն արդեն մարզում են և որոշակի փուլից հետո կտեղակայվեն սահմանի երկայնքով։

Հայ և ադրբեջանական ԶՈՒ-երը դուրս կբերվեն այդ հատվածներից, և դրանից հետո կընթանան բանակցային գործընթացներ»,- ասաց Սանոսյանը՝ ընդգծելով, որ որոշ հատվածներում սահմանային ճշգրտումներ կիրականացվեն։

նյութի աղբյուր՝ mamul.am