Արաբական Միացյալ Էմիրությունների հերթական «ապ տակը» Թուրքիայի տնտեսությանը. Նա չեղարկեց թուրքիայի հետ միլիարդավոր դոլարի հասնող պայմանագիրը

Արաբական Միացյալ Էմիրությունները չեղարկել է թուրքիայի հետ միլիարդավոր դոլարի հասնող պայմանագիրը։

Աբու Դաբին չեղարկել է գրեթե երեք մլրդ դոլար արժողությամբ պայմանագիրը, ըստ որի թուրքական և հունական ընկերությունները պիտի նոր տերմինալ կառուցեին Արաբական Միացյալ Էմիրությունների միջազգային օդանավակայանում՝ հայտնում է «1լուրեր»-ը հղում անելով «Ահվալ»-ին:

Յոթ հարյուր հազար քառակուսի մետր տարածքով նոր տերմինալ կառուցելու պայմանագիրը կնքվել էր 2012 թվականին ԱՄԷ-ի, թուրքական և հունական ընկերությունների միջև:

Շեշտվում է, որ Աբու Դաբիի պետական օդանավակայանը պայմանագիրը խզ ել էր այն պատճառով, որ ընկերությունները ավելացրել էին այդ նախագծի ծախսերը։ Տերմինալի շինարարությունը դեռ շարունակվում է:

Այն պիտի շահագործման հանձնվեր 2017 թվականին: 2019 թվականին Աբու Դաբիի օդանավակայանի ղեկավարությունը տեղեկացրել էր, որ տերմինալի շինարարությունը ավարտվել է 97.6 տոկոսով:

նյութի աղբյուր՝ facetime247.ru