ՌԴ ՊՆ-ն պատասխանել է Բաքվին

Լեռնային Ղարաբաղում շփման գծի ողջ երկայնքով հրադադարի ռեժիմը պահպանվում է:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը:

«Ռուսական խաղաղապահ զորակազմը շարունակում է առաջադրանքներ իրականացնել տարածքում:

Դիտարկման քսանյոթ կետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկողություն են իրականացնում իրավիճակի վերաբերյալ և վերահսկում են հրադադարի ռեժիմի պահպանումը:

Ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հնարավոր միջադեպերի կանխման ջանքերը համակարգելու համար շարունակական փոխգործակցություն է պահպանվում Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ»:

Նշենք, որ այսօր Բաքուն տեղեկություն է տարածել, թե իբր հայկական ստորաբաժանումները «Ադրբեջանի տարածքից, որտեղ ժամանակավորապես տեղակայված են ռուս խաղաղապահները», Աղդամի ուղղությամբ գնդակոծել են ադրբեջանական ստորաբաժանումները, որի հետեւանքով կա վիրավոր:

նյութի աղբյուր՝ facetime247.ru