Երկվորյակներին «Հաղթանակ» զբոսայգուց տեղափոխել են հիվանդանոց

Երեկ՝ հուլիսի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 16։00-ի սահմաններում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մեկ անձ, իսկ 5 րոպե անց՝ աջ և ձախ ոտքերի վնասվածքներով՝ մյուսը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվադանոց տեղափոխվածներն ԱՄՆ քաղաքացիներ՝ 18-ամյա Ռոբերտ Օ-ն, 18-ամյա Նատալյա Օ-ն են։

Ոստիկանները պարզել են, որ վիրավորները հիվանդանոց են տեղափոխվել «Հաղթանակ» զբոսայգուց, որտեղ «Մրրիկ» ատրակցիոնի նստատեղի կոտրվելու և վայր ընկնելու հետևանքով նրանք վնասվածքներ են ստացել։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

նյութի աղբյուր՝ mamul.am