Հետախուզում է հայտարարվել Առաքել Մովսիսյանի՝ Շմայսի նկատմամբ

ArmLur.am-ին հայտնի է դարձել, որ 2021 թվականի հուլիսի 1-ին Սնանկության դատարանի դատավոր Բագրատ Մկրտչյանի որոշմամբ հետախուզում է հայտարարվել ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի և նրա գույքի նկատմամբ:

«ՀՀ բանկերից մեկը դիմել է սնանկության դատարան և հարկադիր սնանկացման է տանում ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանին՝ Շմայսին:

Մեզ հայտնի էր դարձել, որ նախկին պատգամավորը բանկին պարտք է, որը անցնում է 5 միլիոնի շեմը և չի կարողացել վճարել, ինչի համար էլ բանկը դիմել է դատարան և նախկին պատգամավորին տանում է հարկադիր սնանկացման: Իսկ ինչու է դատավոր նման որոշում կայացրել:

Դատարանը ծանուցումներ էր ուղարկել Առաքել Մովսիսյանի և տրամադրելով 15 օրյա ժամկետ` իր սնանկությունը գրավոր վիճարկելու համար, սակայն ծրարները հետ են վերադարձվել դատարան` առանց հասցեատիրոջը հանձնվելու, նշումով` «Չպահանջված»:

Արդյունքում, «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 103-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` եթե ֆիզիկական անձ պարտապանը, փաստացի իր գործունեությունը դադարեցրած անհատ ձեռնարկատեր պարտապանը կամ իրավաբանական անձ պարտապանի ղեկավարը բացակայում են, և նրանց գտնվելու վայրը բացահայտել հնարավոր չէ, ապա դատարանն իր նախաձեռնությամբ հետախուզում է հայտարարում պարտապանի (և նրա գույքի, ինչպես նաև հաշվապահական և այլ փաստաթղթերի նկատմամբ)»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

նյութի աղբյուր՝ mamul.am