«Վերջապես հասկացել եմ՝ ինչու չեմ սիրում հարսանիքներ, լցրած շուրթեր ու Ռոբերտ Քոչարյանին». Նարեկ Սարգսյան

ՀԱԿ անդամ Նարեկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ես վերջապես հասկացել եմ, թե ինչու չեմ սիրում հարսանիքներ, լցրած շուրթեր ու Ռոբերտ Քոչարյանին: Պատճառը շատ պարզ ա. ես չեմ սիրում կեղծիք:

Հարսանիքներն ի՞նչ են՝ կեղծ հրավերներ, կեղծ կենացներ… Լցրած շուրթերն ու կրծքերը ի՞նչ են՝ կեղծ շուրթեր և կրծքեր: Ռոբերտ Քոչարյանը՝ կեղծ կենսագրություն, կեղծ հերոսություն, կեղծ քարոզարշավ, կեղծ միտինգ, կեղծ ընտրություն:

Նազենի Հովհաննիսյանը՝ կեղծ պաթոս, կեղծ արցունքներ, կեղծ տառապանքներ: Վահան Արծրունին՝ կեղծ գրագիտություն, կեղծ բնիկություն: Ինչո՞ւ չեմ սիրում հարսանեկան ֆոտոները՝ կեղծ կեցվածք, կեղծ ժպիտ, կեղծ դերասանական խաղ: Նույն պատճառով նաև չեմ սիրում կեղծ ֆբ հաշիվներից գրողներին ու բոլորին անխտիր բլոկում եմ:

Այսինքն ես ոչ թե կոնկրետ որևէ բան ունեմ այդ մարդկանց ու երևույթների դեմ, այլ իրենց բոլորին միավորում է կեղծությունը: Իսկ քանի որ ես ֆիզիկապես, իմ ամեն բջիջով ատում հետևաբար զզվում եմ նաև այդ մարդկանցից և երևույթներից:

նյութի աղբյուր՝ mamul.am