Ալիեւը գցել է Լուկաշենկոյին

Ռուսական ինսայդերական շրջանակների տեղեկատվության համաձայն, Բաքվի պարագլուխ Ալիեւը չի կատարել խոստումը Լուկաշենկոյին: Ըստ այդ շրջանակների, պш տերш զմի ժամանակ աջակցության դիմաց Ալիեւը 1 միլիարդ դոլար է խոստացել Լուկաշենկոյին, սակայն հրաժարվել է տրամադրել այդ գումարը: Նույն կերպ, ըստ այդ շրջանակների, Լուկաշենկոյին հրաժարվել է գումար տրամադրել նաեւ Չինաստանը:

Այդ գումարները Լուկաշենկոյին անհրաժեշտ էին ռուսական «ինտեգրմանը», այն է՝ Բելառուսը Ռուսաստանին միացնելու ծրագրերին դիմադրության համար: Հատկապես օդանավի հայտնի պատմությունից հետո Լուկաշենկոյի մանեւրի շրջանակները սեղմվել են, եւ Մոսկվան փորձում է օգտվել դրանից՝ Բելառուսի միացման ծրագիրն իրականացնելու համար, օգտվելով նաեւ այն հանգամանքից, որ Բելառուսի տնտեսությունը շնչում է մոսկովյան դոտացիաների շնորհիվ, տեղեկացնում են ինսայդերական շրջանակները:

Կասկած չկա, որ Բաքուն ու Չինաստանը խոստումները դրժել են Մոսկվայի խնդրանքով, թեեւ Լուկաշենկոն մեծ հույսեր էր կապում այդ երկրների աջակցության հետ:

Հիշեցնենք, որ Բելառուսը Բաքվի սպառազինության խոշոր մատակարարներից է, մասնավորապես հայկական Իսկանդերը «հավասարակշռելու» նպատակով, մոսկովյան ցուցումով նաեւ, մատակարարել էր հեռահար գրեթե համարժեք համակարգեր, որոնցով հրթիռակոծվել են հայկական բնակավայրերը:

Նշենք նաեւ, որ ռուսական շրջանակներում համառ խոսակցություններ կան Պուտինին Ալիեւի փոխանցած 10 միլիարդ դոլարի թեմայով: Ալիեւը Պուտինին հաստատ չէր գցի, Պուտինի շրջապատն իր հերթին աշխարհքաղաքականությունը հաճելիի հետ համատեղելու հավատամքի կրող է:

նյութի աղբյուր՝ www.lragir.am