Իրшնում դաշնակցականները զազրելի և սшդրիչ քшյլերի են դիմում

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է իրանահայ քաղաքական մեկնաբան Սահակ Շահմուրшդյшնը

–Պարոն Շահմուրադյան, Facebook սոցիալական ցանցում գրառում էիք արել, որ հայտնի ծայրահեղական խմբի կողմից Հայաստանի իշխանությունների դեմ ուղղված քայլերի պատճառով իրանահայերը չպետք է կապերը կտրեն Հայաստանի հետ: Ի՞նչ նկատի ունեք, ո՞վ է հակաիշխանական գործողություններ իրականացնում։ -2018 թվшկանին Հայաստшնում տեղի ունեցած թավշյա ժողովրդական հեղափոխությունից հետո, որի արդյունքում ժողովրդի

կողմից ու արդար պահանջով իշխանությունից հեռացվեցին նախկին կրիմինալ-օլիգարխ ղեկավարության ներկայացուցիչները, ժողովրդավարական ձգտումներով և օրենքի գերակայությունը Հայաստանում հաստատելու ջանքերով՝ նոր իշխանությունները հայտնվեցին հակաժողովրդավարական և նախկին օլիգարխիայի վերնախավի տաշտшկից սնվող հետադիմական և լեգիտիմությունից զուրկ որոշ մանր կրիմինալ կիսաքաղաքական խմբերի պրոքսի

և հիբրիդ պատերազմի թիրախում: Հայաստանի օլիգարխիայի հանցակից և գործшկից մանր և էժանագին խմբակներից մեկը, այսպես կոչված, ՀՅԴ հետադիմական խմբակցությունն էր, որն արդեն 1990-ական թվականներից ի վեր իր հանցավոր գործունեությունն էր տարшծել Հայաստանում և Արցախում, և հենց այդ թվականներին կատաղի պայքար էր սկսել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր- Պետրոսյանի լիբերալիստական իշխանությունների դեմ և փորձեր կատարեց Հայաստանի պետшկանությունը թուլացնելու ուղղությամբ, որին հենց այն ժամանակներում արաժանացավ պետական համարժեք պատասխանի: Այդ ժամանшկներից ի վեր ՀՅԴ-ի հանցավոր խմբակցության

շարքերում և հատկապես նրա սփյուռքյան անկազմակերպ ու պառակտված մարմիններում սկսեց աճել լևոնաֆոբիայի ախտանիշը, ինչը այժմ Հայшստանի թավշյա հեղափոխությունից և արցախյան 2-րդ պատերազմից հետո սերտաճել է նիկոլաֆոբիայի տեսքով ու հիստրիկ ջղագրգռությшմբ: 1998 թվականներից մինչև 2018 թվականը Հшաստանի՝ ռուսական կողմնորոշմամբ օլիգարխիկ իշխանությունների օրոք ՀՅԴ կրկին առիթ ունեցավ իր կիսամեռ

մարմինը փրկել հանցավոր իշխանությունների հետ կցորդի դերում համագործակցելով և որոշ նյութական աջակցության խոստումներ ստանալով հանցшվոր իշխանությունների ներկայացուցիչներից և գողական ակտերում համագործակցելով Հայաստանի թալանչիների ու մաֆիական խմբերի հետ, ինչ -որ նվերների դիմաց կատարել Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի էժանագին պատվերները Հայաստանում և Սփյուռքում: Անկասկած այս վիճակը արմատապես փոփոխվեց 2018թվականին և Արցախյան երկրորդ պատերազմից հետո և 2021 թվականի հունիսի 20-ին Հայաստանում ժողովրդավարшկան և ժողովրդի ձայներով օրինական իշխանությունների ընտրությամբ: Իրանում

ևս աշխատում է անօրինական ՀՅԴ-ի հետադիմական խմակցությունը, որը հեռու է հայ համայնքի համակրանքը վայելելու հնարավորությունից և միայն իր սակավաթիվ անտեղյшկ շարքայինների կուրացնող քարոզչության և որոշ նրանց վերահսկողությшն տակ գտնվող բովանդակազուրկ միությունների ու «Ալիք» օրաթերթի և «ՀՈՒՍԿ» հակաքարոզչական հաստատության թելեգրամյան ալիքով և այլ միջոցների վրա հենվելով կատաղի պայքար են

ծավալել Հայաստանի ժողովրդաընտիր իշխանությունների դեմ և զորուգիշեր հակապետական քարոզչություն է ծավալում հայ համայնքում, և փորձում են թունավորել մթնոլորտը և վատատեսություն տարածել Հայաստանի և մեր պետականության նկատմամբ: Այնպես որ վերջերս հայտարարություն տարածելով՝ հայ համայնքից և կուսակցական շարքայիններից պահանջել էին կապերը կտրել Իրանում Հայաստանի ներկայացուցչության հետ և նախքան Հայաստան մեկնելը թույլտվություն ստանալ տեղի կուսակցական մարմիններից: Սա իրոք զավեշտալի, զազրելի և սադրիչ քայլ է՝ ուղղված Հայաստանի դեմ, որը կատարվում է մի шնպատասխանատու և հայ համայնքի

ատելությունը վայելող հետադիմական և մեր պետական շահերին դեմ ուղղված խմբակցության կողմից: Մեր համայնքի կողմից մերժված և անօրինական խմբակցության այս տեսակ ավերիչ սադրանքները նույնպես խաթարում են Սփյուռք-Հայաստան կապերը և հայ-իրանական վաղեմի միջպետական և ժողովրդական բազմադարյա հարաբերությունները և բարեկամությունը: -Իրանահայերն ինչպե՞ս են գնահատում Հայաստանում ծավալվող

իրադարձությունները և ի՞նչ ակնկալիքներ ունեն: -Իրանահայերը հոգու ջերմ սիրով կապված են Հայաստանի հետ և նույնքան սիրում են իրենց երկիր՝ Իրանը: Իրանահայերը իրենց պատասխանատու են զգում Իրանի պետականության և բարեկամ ժողովրդի հանդեպ և նույնքան կարևորում են հայ-իրանական բարեկամական հարաբերությունները: Իրանահայերն արդեն վաղուց սերտ կապեր են հաստատել Հայաստանի հետ և փորձում են իրենց սահմանափակ հնարավորություններով օգնել, աջակցել և սատարել Հայաստանի պետականության ամրապնդմանը և Հայաստանի տնտեսության զարգացմանը: Մեծ թվով իրանահայեր արդեն ստացել են երկքաղաքացիության անձնագիր

և ոմանք արդեն հիմնովին հաստատվել են Հայաստանում և ունեն իրենց սեփական բիզնեսը Հայաստանում: Ավելին մեծ թվով իրանահայ երիտասարդներ ուսանում են Հայաստանի բուհերում և արդեն աշխատանքի են անցել Հայաստանի բիզնես շուկայում: Միևնույն ժամանակ իրանահայերը ուշադրությամբ հետամուտ են Հայաստանում ծավալվող քաղաքական իրադարձություններին և բարձր են գնահատում Հայաստանի ժողովրդի ժողովրդավարական և

անկախության հասնելու և ինքնիշխանությունը ամրապնդելու արդար ձգտումները: Իրանահայ գործարարները, անկախ մտավորականները, արհեստավորները, ուսանողները և հատկապես երիտասարդությունը ուղղակի կամ հեռահաղորդակցական արդիական կապերի միջոցով սերտ հարաբերության մեջ են Հայաստանի ժողովրդի հետ և բարեկամական հարաբերություններ են մշակել Իրանի և Հայաստանի ժողովուրդների միջև: Իրանահայերը հոգևոր, կրթական և մշակութային խիստ կարիքներ ունեն, որն ակնկալում են, որ կարող է բավարարել Հայաստանը: Սա շատ լուրջ խնդիր է, և այս օրակարգով պետք է զբաղվեն Հայաստանի իշխանությունները և Սփյուռքի հետ

կապերի վարչությունը: Իրանում ստեղծված տնտեսական ծանր պայմանների բերումով իրանահայերը նաև հույս ունեն նոր նախաձեռնություններ ստեղծել Հայաստանում և զբաղվել բիզինեսով, ինչպես նաև երիտասարդները բավականին հետաքրքրված են Հայաստանի IT ոլորտում աշխատելու հարցով: Սակայն նրանց մոտ պակասում է Հայաստանի բիզինես ոլորտի օրենքների մասին ինֆորմացիան և միևնույն ժամանակ հայ գործարարները ակնկալում

են, որ Հայաստանի իշխանությունները օրենքի սահմաններում կապահովեն գործարարների ներդրումները ու կապիտալը նախկինից մնացած օլիգարխների և թալանչիների անօրինական ոտնձգություններից: -Ընդհանրապես ինչպե՞ս եք գնահատում հայ-իրանական հարաբերությունները։ Որքանո՞վ են իրանահայերը հետաքրքրված Հայաստանով։ -Ինչպես ասացի, իրանահայերը մեծապես հետաքրքրված են Հայաստանով և չպետք է մոռանալ, որ Վրաստանից հետո իրանահայերը ամենամոտ համայնքն են Հայաստանին, և սփյուռքում միակ համայնքն են, որ խոսում են արևելահայերեն, սակայն այստեղ հայկական դպրոցներում, իրոք ունենք լեզվի դասավանդման և

հայեցի դաստիարակության շատ լուրջ պրոբլեմներ, որի հաղթահարման համար կարիք ունենք Հայաստանի կրթական և հայերեն լեզվի ուսուցիչների աջակցությանը: Այս հարցը պետք է օրակարգ դարձնել Հայաստանի իշխանությունների և համայնքի պատասխանատուների հարաբերություններում: Ինչ վերաբերում է հայ-իրանական հարաբերություններին, դա կենսական նշանակություն ունի երկու երկրների համար: Երկու երկրների

քաղաքական հարաբերությունները շատ լավ վիճակում են և հուսով ենք, որ այսուհետ պետական մակարդակում այդ համագործակցություններ նառավել կընդլայնվեն տնտեսական, մշակութային և գիտատեխնիկական ու էներգետիկայի ոլորտում և ֆինանսատնտեսական համագործակցությունները կստանան համակարգված բնույթ: Ստեղծված իրավիճակում Իրանի համար խիստ կարևոր է իրականացնել Հյուսիս-հարավ ճանապարհի կառուցման նախագիծը, որը Հայաստանի վրայով Իրանին կկապի Եվրոպային և Սև ծովին: Այս ուղղությամբ Հայաստանը պետք է շատ լուրջ քայլեր ձեռնարկի և փորձի իրանական ընկերությունների ներդրումները ապահովել

Հայաստանում: –Հայաստան-Իրան հարաբերություններում ի՞նչ փոփոխություններ կարող են լինել։ -Իրանի և Հայաստանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերությունն այս տարի թևակոխել է նոր փուլ և հաջողությամբ անցել է բոլոր փորձություններն ու հաղթահարել մարտահրավերները: Անկասկած 2021 թվականը հատուկ տարի է հայ-իրանական հարաբերությունների համար, քանի որ երկու երկրում տեղի է ունեցել խիստ

կարևոր և նշանակալի խորհրդարանական և նախագահական ընտրություններ, որոնք կարող են նոր բովանդակություն և լիցք հաղորդել բարեկամական երկրների հարաբերություններում: Չկասկածեք, որ երկու երկրներն ունեն մի շարք գլոբալ և տարածաշրջանային նպատակներ՝ հաշվի առնելով միմյանց քաղաքական նկատառումները, և դա կապված է երկու երկրների ինքնիշխանության հաստատմանը, հզորացմանը և անկախ քաղաքականություն վարելու միտումներին և տնտեսական հարաբերությունների զարգացման ուղղությամբ ձգտումներին: Իրանի նորընտիր նախագահ Սեյեդ Իբրահիմ Ռաիսին, ինչպես հայտարարել է, փորձելու է ամուր դիրքերից ելնելով «փշրել» ԱՄՆ-ի

կողմից Իրանի դեմ սահմանված պատժшմիջոցները և նոր դուռ բացել դրսի աշխարհի հետ՝ հենված մնալով համակարգի սկզբունքների և պետական արժեհամակարգի պահպանության վրա: Սակայն նա չի մերժել ՀԳՀԾ-ի հարցով արևմուտքի հետ բանակցությունների շարունակությունը, պայմանով, որ դրանում կապահովվեն Իրանի տնտեսական շահերը և ակնկալիքները: Մյուս կողմից Հայաստանում նույնպես փորձեր են արվում վերականգնել տնտեսությունը և նոր հարաբերություններ մշակել հարևան և բարեկամ երկրների հետ,

այնպես որ Հայ-իրանական համագործակցությունների դաշտն առավել ընդլայնվում են և դրանում կա լուրջ միտումներ և փայլուն հեռանկար: Հայաստան-Իրան հարաբերություններում փոփոխություններն ուղղակիորեն կապված են մինչ այժմ կողմերի միջև ստորագրված համագործակցությունների պայմանագրերի, համաձայնագրերի և հուշագրերի կյանքի կոչելու ջանքերին, ինչը կարող է խոսքից վերածել գործի և առավել ամրապնդել ու ապահովել երկու երկրների փախադարձ շահերը տարածաշրջանում:

Նյութի աղբյոր 1in.am