Նմшն բшներ կшրդшլուց հետո լեզпւս կшպ է ընկնում, մшնшվшնդ որ հիշում եմ, թե. Ստյոպա Սաֆարյանի դիպпւկ գրшռումը

Նման բաներ կարդալուց հետո լեզուս կապ է ընկնում, մանավանդ որ հիշում եմ, թե. Ստյոպա Սաֆարյանի դիպուկ գրառումը

Պատմական նշանակության իրադարձություն է տեղի ունեցել՝ Հայաստանի Հանրապետության արբանյակը ԱՄՆ տիեզերակայաններից մեկից արձակվել է տիեզերք․․․ Կարդում եմ գնահատականները, «մտահոգությունները», «կասկածները», «հարցադրումները», «ձևակերպումները» -Եթե դա ճիշտ է․․․․ -Կարծես թե իշխանությունը «բլեֆ է անում», ինչը ընդունված է, երբ իշխանությունը «ծանր վիճակում է», ինչպես Սերժ Սարգսյանը 1999թ․ Արմենիկումի դեպքում արեց․․․

-Բա ինչո՞ւ նախապես ոչ մի տեղեկություն չի տրամադրվել, նման բաները մեկ օրում չի արվում, աաաա, ուրեմն այստեղ ինչ-որ բան այն չէ․․․ -Մի շտապեք ուրախանալ, հեսա կպարզվի, որ հեչ էլ Հայաստանի Հանրապետությանը չէ ու այստեղ ինչ-որ մութ պատմություն կա․․․․ Ու այսպես շարունակ․․․․ Գրում է տառաճանաչ, դիպլոմավոր /չշփոթել կրթվածի հետ/ հայ մարդը․․․

r

Նման բաներ կարդալուց հետո լեզուս կապ է ընկնում, մանավանդ որ հիշում եմ, թե ինչպես պш-տեր-զմի առաջին օրերին իմ գրառումներից մեկի տակ մի հայրենակից մեկնաբանություն գրեց՝ «Ինչո՞ւ չեն պш-տերшզմն ուղիղ հեռարձակում, որ տեսնենք․․․․» Հա, իհարկե, նման գերգшղտնի, գերկшրևոր ծրագրերի մասին նախապես шզդшրшրվելու էր կամ էլ լայվ էր արվելու․․․ Բա չէ․․․