Բшցшռիկ . «Ցուցшդրվել են Նիդերլшնդшկшն շшտ հին քшրտեզներ , որտեղ Հայաստանը ձգվում է մինչև Կուռ գետի ափը» . (տեսանյութ)

Քարտեզագետ Ռուբեն Գալիչյանը Դելի անունով քարտեզագետի աշխատանքն է, ցույց է տալիս Հայաստանը մինչև Կուռ գետի ափը, իսկ այն մասը, որտեղ այսօրվա Ադրբեջանն է, Շիրմա խանությունն է: Այս քարտեզը 1662 թվականի է, ցույց է տալիս Փաքր Ասիայի տարածքը, և, տեսեք, Արևելքում գրված է՝ Մեծ Հայք: — «1լ nւրեր»

Այսպես քարտեզագետ Ռուբեն Գալիչյանը ցույց է տալիս «Հայաստանը հին նիդերլանդական քարտեզներում» գրքում տեղ գտած 50-ից ավելի քարտեզները:

Ռուբեն Գալիչյան — Նրանց բոլոր քարտեզներում, որտեղ էս տարածաշրջանն է, Հայաստան անունը կա: Եթե անգամ պետություն չի եղել, հայերը ապրել են՝ Հայաստան գրված է: Ամենահինը սկսած է 1500-ականներից մինչև 1800-ականներ:

Այդ տարածաշրջանում կա Պարսկաստանը, 15-րդ դարից հետո՝ Թուրքիան, Ադրբեջանը ոչ մի քարտեզի վրա գոյություն չունի, կա Վրաստանը:

Առաջին հայերեն Աստվածաշունչը հրատարակվել է հենց Նիդերլանդներում՝ Ամստերդամում, 1666 թվականին: Աշխարհի առաջին հայատառ քարտեզը՝ Աշխարհացույցը, նույնպես լույս է տեսել Ամստերդամում 1695 թվականին: Բացի քարտեզներից՝ 2 երկրների հնագույն բարեկամության մասին այլ հետաքրքիր փաստեր ևս կան գրքում: Նախաձեռնությունը Նիդերլանդներում Հայաստանի դեսպանությանն է, առիթը՝ 2 երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը:

Տիգրան Բալայան (Նիդերլանդներում ՀՀ դեսպան) — Եթե գաք դեսպանություն, մեր պատերին կան հին քարտեզներ, որտեղ բոլոր տեղերում Հայաստանը կա: Գաղափար առաջացավ, որ էլի այսպիսի քարտեզներ կլինեն, ու սկսեցինք փնտրել:

Ամստերդամի համալսարանում պահվող քարտեզների մեծ հավաքածուից են այս 50-ը առանձնացրել: Բալայանին զարմացրել է նաև համալսարանի աշխատակիցների տեղեկացվածությունը Հայաստանի, մեր երկրի հնագույն պատմության մասին:

Տիգրան Բալայան — Ամստերդամի համալսարանի աշխատակիցները մեծապես օգնեցին, քանի որ շատ մեծ, խոշոր հավաքածուից ընտրել են տարածաշրջանի քարտեզները:

Գրքում նախաբաններից մեկը գրել է համադրողը և անդրադարձել է, թե ինչու է Հայաստանը հայտնվել այդ քարտեզներում, առաջին թռիչքուղիների քրատեզում ևս Հայաստանը կա:

Այս գրքի առաջին օրինակները Հայաստանի վարչապետը Նիդերլանդներ պաշտոնական այցի շրջանակում է նվիրել պաշտոնյաներին, գործարար շրջանակի ներկայացուցիչներին: Նիդերլանդների համալսարաններում և գրադարաններում ևս այս գիրքն արդեն հասանելի է: Գրքի հանդեպ հետաքրքրությունը մեծ է, գուցե էլեկտրոնային տարբերակով վաճառք լինի՝ նշում է Բալայանը, իսկ գումարը կուղղվի բերագործական հիմնադրամի:

Գրքի շնորհանդեսին ներկա Հայաստանում Նիդերլանդների դեսպան Նիկոլաս Սխերմերսը հույս ունի՝ այսպիսի օրինակներով մենք կշարունակենք մեր հետագա համագործակցությունը հաջորդ 30 տարիներին ևս: Ինչպես իր ելույթը, այնպես էլ մեզ հետ զրույցը սկսեց հայերենով:

Նիկոլաս Սխերմերս (Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան) — Խոսում եմ հայերեն մի քիչ, սովորում եմ: Շատ լավն է, բայց դժվար է:

Հայաստանի մասին մինչև Հայաստանում դեսպան նշանակվելը շատ բան չգիտեր, բայց գրքում տեղ գտած տեղեկությունները անսպասելի չէին:

Նիկոլաս Սխերմերս — Ես ամենևին զարմացած չեմ, որ հոլանդացի քարտեզագրողները դեռ միջնադարում իմացել են Հայաստանի ու հայերի մասին, իմացել են՝ որտեղ է գտնվում Հայաստանը, և այդ ամենը ներառել են քարտեզներում: Կարծում եմ՝ այդ բոլոր քարտեզները այսպես մեկ գրքում ներառելը շատ կարևոր նախագիծ է, որը համախմբել է բոլորիս:

Գրքում յուրաքանչյուր քարտեզ ունի իր առանձին նկարագրությունը` վերնագիրը, քարտեզի հեղինակը և ստեղծման ամսաթիվը։ Ներկայացված է 2 լեզվով՝ անգլերեն, նիդերլանդերեն:

Տարիներ առաջ Ադրբեջանը ևս գիրք է հրատարակել՝ Ադրբեջանը միջնադարյան քարտեզներում՝ նշում է քարտեզագետը, ավելացնում՝ այդ գիրքը, սակայն, հրատարակվելուց հետո այդպես էլ տարածում չի ունեցել:

Ռուբեն Գալիչյան — Եթե միջքարտեզներ են, ապա այդ քարտեզներում Ադրբեջան գրված էր միայն պարսկական նահանգի վրա, մյուս տեղերում խանություններ են:

Նման նախաձեռնության մասին դեռ 12 տարի առաջ նաև Թուրքիան է բարձրաձայնել, բայց մինչ օրս չունեն այդպիսի գիրք:

Ռուբեն Գալիչյան — Բացել են, տեսել են, որ իրենց անունը 15 դարից առաջ գոյություն չի ունեցել ու նախընտրել են չհրապարակել:

Թուրքերն ադրբեջանցիներից ավելի խելացի են գտնվել, բանը տպագրությանը չեն թողել հասնի՝ դիտարկում է քարտեզագետը:

Ի դեպ «Հայաստանը հին նիդերլանդական քարտեզներում» գրքից բացի՝ տարվա ընթացքում ևս երկու հրատարակություն է լինելու՝ նվիրված դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակին՝ նիդերլանդական դասական գրականության և Վան Գոգի նամակների թարգմանություններ: