ԱԺ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սահմանադրությունը պատահմամբ հանդիպում ա էս մաքրասեր մարդուն ու հարցնում՝
— Ինչո՞ւ ես այդչափ անողոք իմ նկատմամբ, փոխանակ պահես գլխավերևում, գցել ես ոտքի տակ ու անխանա տրորում ես…
Դե այս կոստյումով հավաքարարը մի պահ կմկմում (իր սովորության համաձայն) ու պատասխանում ա՝
— Լավ եմ անում…
Փոխանակ ասես՝ Հայաստանը Նիքոլի բոստանն ա, ասում ես՝ Հայաստանը սոցիալական, իրավական, ժողովրդավարական ու ինքնիշխան պետություն ա (հոդվ. 1)…
Փոխանակ ասես՝ իշխանությունը պատկանում ա Նիքոլին, ասում ես՝ իշխանությունը պատկանում ա ժողովրդին (հոդվ. 2)…
Փոխանակ ասես՝ Հայաստանում բարձրագույն արժեքը Նիքոլն ա, ասում ես՝ Հայաստանում բարձրագույն արժեքը մարդն ա (հոդվ.3)…
Այ դրա համար եմ քեզ տրորում ու տշում…
Ու քանի էդ դրույթները չխմբագրես, հա էլ ըտենց տրորելու եմ ու տշեմ…»:
նյութի աղբյուր՝ mamul.am