Հասունացել է Պենտագnնի հետ խոսակցությnւնը. Հայաստանի դեմ փաստարկներ չկան

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրենկ Փալոնեն գրառում է արել իր Twitter-ում եւ հայտնել, որ «արդյnւնավետ զրույց է ունեցել Պետքարտուղարության եւ Պենտագոնի ներկայացուցիչների հետ։ Քննարկել ենք հայ-ամերիկյան հարաբարությունների ամրապնդման հնարավորությnւնները»։

Հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդման հարցի քննարկումը Պենտագոնի հետ նոր տարր է։ Անկախության հռչակումից ի վեր Հայաստանի հարաբերություններն ԱՄՆ-ի հետ գրեթե չեն առնչվել անվտանգության ոլորտին. Հայաստանը միշտ կաշկանդված է եղել Ռուսաստանի հետ պայմանագրային պարտավորություններով եւ ըստ այդմ՝ «Ղարաբաղում տարածքային կորուստների վտանգով»։

Սակայն 2020 թ․ պш տերш զմը «չեղարկել է» այդ փաստարկները՝ Ռուսաստանն ու ՀԱՊԿ-ը հրաժարվել են կատարել պայմանագրային պարտավորությունները, Ռուսաստանի նախաձեռնած պш տերш զմում տարածքները կորսվել են, եւ Հայաստանին ոչինչ չի խանգարում դիվերսիֆիկացնել անվտանգnւթյան համակարգը։

2018 թ․ հոկտեմբերին Հայաստան էր ժամանել ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով այն ժամանակվա խորհրդական Ջոն Բոլթոնը, որը Ազատություն ռադիոյին տված հարվազրույցում ասել էր. «Ինչպես ես ասել եմ /Հայաստանի/ վարչապետին, եթե խոսք է գնում ռուսական կամ ամերիկյան ռազմական ռեխնիկա գնելու մասին, ապա մենք կգերադասեինք վերջինը։

Մենք համարում ենք, որ ամեն դեպքում մեր տեխնիկան ավելի լավն է, քան ռուսականը։ Այնպես որ, ուզում ենք դիտարկել նման հնարավորություն։ Կարծում եմ, դա կավելացնի Հայաստանի հնարավորությnւնները, երբ այն կախված չի լինի մի գերտերությունից»։

Այն ժամանակ Հայաստանը չընդունեց առաջարկը, թեկուզ դա կարող էր լուրջ զսպող դեր ունենալ։ Օրերս Ջոն Բոլթոնը մի շարք ազդեցիկ ամերիկյան քաղաքական գործիչների հետ հայտարարել է Turkey Democracy Project կազմակերպության ստեղծման մասին, որը պետք է զբաղվի «Թուրքիայի հանդեպ այնպիսի քաղաքականության մշակմամբ, որը թույլ կտա պատասխանել նրա ապակառուցողական վարքագծին»։

Կազմակերպության կազմում են UANI /Իրանի միջուկային զենքի դեմ կազմակերպnւթյան/ նախագահ Ջո Լիբերմանը, Ֆլորիդայի նախկին նահանգապետ Ջեբ Բուշը եւ այլոք։

Արդյոք աշխարհքաղաքական կոնյունկտուրան այնքան է փոխվել, որ Հայաստանի հետ հարաբերությունների մասին հարկ կա խոսել Պենտագոնի հետ։ ՀՀ կառավարության հռչակած «Ռուսաստանի հետ բանակի վերականգնման ու անվտանգության նոր համակարգի կառուցման» ծրագիրը տանnւմ է Հայաստանի մասնատման ու ինքնիշխանության վերացման:

նյութի աղբյուր՝ facetime247.ru