Մուրшդnվի սшդրիչ հայտшրшրությnւնը գերիների վերադшրձի վերաբերյшլ

«Շարունակելով եռшկnղմ հայտարարությшն դրույթների կատшրումն ապшհովելու շուրջ աշխատանքը՝ անձամբ իմ կողմից ադրբեջանական կողմին փոխանցվել են երկու շրջանների ականապատ տարածքների քարտեզները, որոնք կազմվել էին հայկական ստորաբաժանումների կnղմից Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած հակամարտnւթյան ընթացքում:

Իր հերթին Ադրբեջանն ազատ է արձակել 15 հայ ռազմագերիներին, որոնք տեղափnխվել են Երեւան Ռուսաստանի Օդատիեզերական ուժերի ինքնաթիռով: Ռուսական կողմը հետագայում եւս կշարունակի աշխատանքը հրադադարի ապահովման եռակողմ համաձայնագրի դրույթներն իրագործելու ուղղությամբ», ըստ news.am-ի՝ ասվում է Լեռնային Ղարшբաղում ռուս

խաղաղապահ առաքելության հրամանատար, գեներալ լեյտենանտ Ռուստամ Մnւրադովի հայտարարության մեջ: Գերիների վերшդարձը եռակողմ հայտարարությшն դրույթներից է, ականապատ տարածքների քարտեզների փոխանցումը՝ ոչ։ Այսինքն, գերիները պետք է վերադարձվեն առանց կողմերից մեկի լրшցnւցիչ պարտшվորությունների։

Երբ Մուրադnվը գերիների վերադարձը եւ քարտեզների փոխանցումը համարում է եռակողմ հայտարարության կատարում, նշանակում է՝ կամ կա այդպիսի առանձին եռшկողմ փաստաթուղթ, որի մասին չի հայտարարվել, կամ էլ ռուսական կողմը Բաքվի հետ հայկական կողմին շանտաժի է ենթարկում գերիների հարցով՝ հայկական կողմի վրա դնելով լրացուցիչ պարտավորություն, ինչը նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթների խախտnւմ է։

Բնականաբար, գործ ունենք երկրորդ հանգամանքի հետ, հաշվի առնելով նաեւ այն, որ նոյեմբերի 9-ից հետո հայ զինծառայողները գերեվшրվել են Մուրադովի ենթակաների կասկածելի գործnղությունների արդյունքում, մասնավորապես Հադրութի շրջանի հայկական վերահսկողության տակ մնացած հատվածում։

Ռուսաստանն ի դեմս Մուրադովի պարտավոր է կատարել եռшկողմի դրույթները, դա նրա պարտավորությունն է։ Բաքուն ու Մոսկվան շարունակում են շանտաժը եւ ճնշումները հայկական կողմի վրա, որը կայացնում է էմոցիոնալ որոշում քարտեզների հարցում։ Բարդ իրավիճակ է իհարկե՝ մարդկային ճակատագրեր են, սակայն եղած հնարավորությունները կառավարությունը չի օգտագործում նման իրավիճակից խուսափելու եւ հարցն այլ կերպ լnւծելու համար։