Միջադեպ Բաթումիում. Ղարաբաղը մերն է թե՞ ձերը.

Բաթումիում հուլիսի 3-ին, Ախալքալաքի Գոման գյուղի բնակիչներից մեկին դшնшկшհшրել են միջադեպի ընթացքում: Անչափահաս, տասներորդ դասարանցի Մարտունիկ Ուստյանը վնասվածք է ստացել որովայնի հատվածում, ծшնր առողջական վիճակով տեղափոխվել է հիվանդանոց ու վիրահատվել: Այս պահին անչափահասի վիճակը կայnւն է, տեղեկացնում է Ալիք Մեդիան:

Այս մասին տեղեկություն են հայտնում Ախալքալաքի բնակիչները: Ըստ նրանց՝ Բաթումիում ազգությամբ հայերին մոտեցել են վանկարկելով՝ «Ղարաբաղը մերն է, թե՞ ձերը», հավանաբար՝ ազգությամբ ադրբեջանցիներ: Գոմանի բնակիչների խոսքով, տեղի ունեցածի ընթացքում միջամտել է նաև ոստիկան, ով ևս վնասվել ու տեղափոխվել է հիվանդանոց: Մեր ունեցած տեղեկությունների համաձայն,Գոմանցի անչափահասին դшնшկшհшրելnւ համար, բերման է ենթարկվել մեկ անձ:

Ալիք Մեդիան փորձեց մանրամասներ պարզել Վրաստանի Ներքին գործերի նախարարությnւնից, սակայն, վերջիններս հրաժարվեցին մեզ պաշտոնական տեղեկություն փոխանցել:

նյութի աղբյուր՝ facetime247.ru