Արևմտյшն 7 երկրների կոչը Ռnւսաստшնին․․Անհшպաղ դուրս բերել զինվшծ nւժերը ․․․․․

Արևմտյան յոթ երկիր Ռուսաստանին կոչ է արել հետ կանչել Հարավшյին Օսիայի և

Աբխազիայի անկախության ճանաչումը: Համապատասխան համատեղ հայտարարությունը տարածվել է Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Իռլանդիայի, Նորվեգիայի, Էստոնիայի և Ալբանիայի կողմից, գրnւմ է vedomosti.ru-ն:

«Այսօր մենք կրկին կոչ ենք անում Ռուսաստանի Դաշնությանը <…> անհապաղ դուրս բերել իր զինված ուժերը և չեղյալ հայտարարել Վրաստանի տարածքների՝ Աբխազիայի և Հարավային Օսիայի այսպես կոչված անկախության ճանաչումը», — ասված է հայտարարության մեջ:

Երկրներն ափսոսանք են հայտնել այն առանչությամբ, որ Ռուսաստանը, իբր, շարունակում է խախտել Վրաստանի տարածքային ամբողջականությունը, դատապարտել են Ռուսաստանի Դաշնության «անօրինական ռազմական ներկայությունը», Աբխազիայի և Հարավային Օսիայի վերահսկողություը, ինչպես նաև «Վրաստանի այս շրջանները միացնելու» քայլերը:

«Ռուսաստանի գործողությունները ակնհայտորեն խախտում են միջազգային իրավունքը», — ասվում է հայտարարության մեջ:
Ռուսաստանի և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների խզումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Մոսկվան ճանաչեց Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախությունը:

2008 թվականի օգոստոսի 8 -ին, վրացական զորքերի ՝ Հարավային Օսիայի մայրաքաղաք Ցխինվալ մուտք գործելուց հետո, Ռուսաստանը դիմել է ռազմական գործողությունների:

նյութի աղբյուր՝ besttimes.ru