Էմանուել Մակրոնն ու Ալիևը հեռախոսազրnւյց են ունեցել․․․․․․Ի՞նչ են պայմանավորվել

Ֆրանսիшյի նախագահ Էմանnւել Մակրոնի աշխшտակազմը տեղեկություն է տարածել Ֆրանսիայի նախագահի և Բաքվի ղեկшար Իլհամ Ալիևի հեռախոսազրույցի մասին: Ելիսեյան պшլատի հաղորդագրությшն համաձայն, Մակրոնն ու Ալիևը պայմանավորվել են գործակցել ռեգիոնալ կայունության համար, հենվելով Մինսկի խմբի համшնшխшգահության աջակցության վրա: Նշանակո՞ւմ է դա արդյոք, nր

Ալիևը ընդունում է Մինսկի խմբի ձևաչափի վերականգնումը: Եթե այո, ապա ճնշմա՞ն ներքո, թե՞ որոշակի պայմանների բավարարման: Սա իհարկե հարց է, որը չունի պատասխան, կամ որի պատասխանի առնվազն ուրվագիծ է հնարավոր դիտարկել օրեր առաջ Մինսկի խմբի եռանախագահների հայտարարությունը, որտեղ երկու կողմերին կոչ էր արվում համանախագահության ներքո սկսել գործընթաց և քննարկումներ՝ յուրաքանչյուրն իր առաջնահերթություններն ու օրակարգերը բերելով:

Հատկանշական է, որ Մակրոն-Ալիև հեռախոսազրույցը տեղի է ունեցել Փաշինյան-Մակրոն զրույցից հետո, որն օգոստոսի 3-ին էր: Այդ զրույցի ընթացքում Մակրոնը խոսել էր հայ-ադրբեջանական սահմանազատման և սահմանագծման կարևորության մասին, իսկ Նիկոլ Փաշինյանը համաձայնելով դրան ասել, որ այդ գործընթացը չի կարող կապվել արցախյան կարգավորման հետ: Հասկանալի է, որ Երևանը հատկապես նկատի ունի այն, որ սահմանազատումն ու սահմանագծումը չեն կարող բացառել և օրակարգից հանել Արցախի

կարգավիճակի հարցը: Մակրոն-Փաշինյան զրույցից հետո Մակրոն-Ալիև զրույցն ու դրա վերաբերյալ հաղորդագրության մեջ Ելիսեյան պալատի ձևակերպումն արդյո՞ք նշանակում է, որ Ֆրանսիայի նախագահին հաջողվել է ձևավորել որոշակի ընդհանուր դաշտ, ինչը կարող է թույլ տալ խոսել Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի հարցում դրական առաջընթացի կամ շարժի մասն, իր հերթին որպես ռեգիոնալ կայունության դրական միտում կամ հնարավորություն: Այստեղ թերևս կարող է ինդիկատոր լինել այն, թե երբ տեղի կունենա Ֆրանսիայի նախագահի այցը:

Բանն այն է, որ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթը օրերս տված աղմկոտ հարցազրույցում անդրադառնալով այդ այցին բավականին թափանցիկ նշել էր, որ այցը մեծ հավանականությամբ կլինի ոչ միայն Հայաստան, այլ կունենա ռեգիոնալ բնույթ և Մակրnնը կլինի նաև Ադրբեջանում, քանի որ նպատակը բոլոր կողմերի հետ աշխատելն ու կայունությանը նպաստելն է: Դեսպանը նշել էր, որ այդ հնարավորությունից է կախված, թե երբ կլինի Մակրոնի այցը: Ըստ այդմ, հարց է առաջանում, արդյո՞ք Ֆրանսիայի նախագահը Փաշինյանի, հետո Ալիևի հետ հեռախոսազրույցների արդյունքում ձևավորել է մոտալուտ այցի նախադրյալ:

նյութի աղբյուր՝ facetime247.ru