Թուրքիայում այրվում է Միլաս քաղաքի ջերմաէլեկտրակայանը. Տեսանյութ

Թուրքիայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհի պատճառով այրվում է Միլաս քաղաքի ջերմաէլեկտրակայանը:

Միլաս քաղաքի քաղաքապետը հայտնել է, որ անձնակազմը տարհանվում է: Այլ մանրամասներ հայտնի չէն:

Հիշեցնենք՝ Թուրքիայում անտառային հրդեհների դեմ պայքարը շարունակվում է։ Հուլիսի 28-ին սկսած ու արդեն երկրի 39 նահանգի բազմաթիվ շրջաններում տարածված հրդեհի 174 օջախից 161-ը հաջողվել է վերահսկողության տակ առնել։

Բայց դեռևս 5 նահանգներում մոլեգնող 13 օջախ շարունակում են անարգել այրվել ու տարածվել։

նյութի աղբյուր՝ besttimes.ru