Թուքիայի Անթալիա նահանգում՝ Մանավգաթ հանգստարանային քաղաքի մերձակայքում ռուսաստանցի
զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը կողաշրջվել է, ինչի հետևանքով զոհվել է ՌԴ առնվազն 4 քաղաքացի: 16 մարդ տեղափոխվել է տարբեր հիվանդանոցներ:
Հայտնի է, որ ավտոբուսը Քոնաքլի ավանից օդանավակայան էր տեղափոխում 22 զբոսաշրջիկների, նրանց թվում՝ 9 երեխա: Ավտոբուսում բոլորը եղել են Սամարայի շրջանից:
Ըստ նախնական տվյալների, վարորդը կորցրել է կառավարումը, ինչի հետևանքով ավտոբուսը հատել է բաժանարար գիծը և հայտնվելով հանդիպակացում, կողաշրջվել:
նյութի աղբյուր՝ besttimes.ru