Էս ի՞նչ դիմակահանդես է: Խորհուրդ կտամ Ձեր շապիկների վրա տեղադրել նաև Ձեր նկարները, որովհետև… Վիգեն Ծատրյանը՝ ընդդիմադիրներին

Վիգեն Ծատրյանը գրել ք. ՈԳԵՎՈՐՎԱԾՆԵՐԸ

Էս ի՞նչ դիմակահանդես է: Դուք երևի մոռացել եք, որ Խորհրդարան եք մտնում, այլ ոչ թե Հրապարակ ցույցերի: Արդեն իսկ պարզ է, թե որն է Ձեր նպատակները, ասեմ , որ այն չի բխում ժողովրդի շահերից: ԱԺ-ն վերածելով թատրոնի, Դուք ցանկալի և Ձեզ սատարող հանդիսատեսի պակաս կունենաք:

Խորհուրդ կտամ Ձեր ձեր շապիկների վրա տեղադրել նաև Ձեր նկարները, քանի որ Դուք դրանցից մեկն եք: Մենք լուրջ անելիքներ ունենք ի նպաստ մեր Հայրենիքի: Ձեր թատրոնները բազմիցս դիտել ենք, արդյունքում չեք արժանացել հանդիսшտեսի բուռն ծափահարություններին, անիմաստ են կրկնությունները, չենք ողջունելու և չենք ծափահարելու:

Փակել է պետք բեմի վարագուրները ու ավարտին հասցնել Ձեր տրագիկոմեդիկ ներկայացումները: Մենք Ձեզ չենք հանդուրժելու: Դուք դեռ շատ կլսեք ժողովրդի կոշտ արձագանքներն և դժգոհությունը, եթե շարունակեք այսպիսի անտաղանդ ռեժիսյորի բեմականացմամբ հանդես գալ:

նյութի աղբյուր՝ besttimes.ru