«Խաչատուրովին պատժում են Տավուշից տարածքներ հանձնելու հրամանը չկատարելու համար». Ղազինյան

«Հայաստան» դաշինքի 11-րդ համար Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գեներալ Գրիգորի Խաչատուրովի հետ պայմանագիրը որոշել են չերկարացնել, զորացրում են, պատժում են ու մեկուսացնում:

Պատժում են ադրբեջանական ազդեցության գործակալի հրաժարականը պահանջելու համար, Տավուշի մարզից թշնամուն հայկական տարածքներ հանձնելու հրամանը չկատարելու համար:

Եթե մինչ օրս Տավուշի մարզում չեք հանդիպում «բարի գալուստ Ադրբեջան» ցուցանակին և ճանապարհին չեք տեսնում ադրբեջանական զինվորներին, ապա դրա համար պարտական եք այս տաղանդավոր զինվորական և իսկական Հայ մարդուն:

Ինչ ասեմ, վայելեք ձեր ընտրությունն ու ադրբեջանական պողպատը»:

նյութի աղբյուր՝facetime247.ru