«Անբարոյականությունն էլ չափ ու սահման պետք է ունենա ». Կարեն Քոչարյան

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Առաջին նկարը օդանավակայանի ժամանման սրահի մուտքի մոտ է, երկրորդը՝ սրահի ներսում: Այսպես պայքարում են Covid-ի դեմ:

Ներս թողնում են միայն սրճարանից օգտվելու պայմանով, իսկ դրսում մարդիկ, բառիս բուն իմաստով, իրար վրա են լցված:

Բայց անբարոյականությունն էլ չափ ու սահման պետք է ունենա: Էս երկրում միշտ ամեն ինչը ՑԻՐԿ է, դրա համար էլ էս օրի ենք»:

նյութի աղբյուր՝ besttimes.ru