Փաշինյանի առաջարկը շատ վտանգավոր է և ռիսկային

Վերջին օրերին սահմանային փոխհրաձգությունները Երասխում և Գեղարքունիքի մարզում չեն դադարում։ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ իմաստ ունի դիտարկել

հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով ռուս սահմանապահներ տեղակայելու հարցը՝ սահմանազատման աշխատանքներն առանց բախումների իրականացնելու համար. «Առկա իրավիճակը հաշվի առնելով, կարծում եմ, որ իմաստ ունի դիտարկել հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով ռուս սահմանապահների հենակետի տեղակայման հարցը, ինչը հնարավորություն կտա

սահմանազատման և սահմանագծման աշխատանքներն իրականացնել առանց ռազմական բախումների ռիսկի։ Այս թեման պատրաստվում ենք քննարկել մեր ռուսաստանցի գործընկերների հետ»,-կառավարության նիստին հայտարարեց Փաշինյանը։

Այս հայտարարությանը, սակայն, չեն արձագանքում քաղաքական այն ուժերը, որոնք երկրի ինքնիշխանության, սուվերենության դիրքերից են հանդես գալիս։ Հայտարարությամբ է հանդես եկել միայն «Հանուն Հանրապետության» ԺՊԴ կուսակցության ղեկավար մարմինը, որը խստորեն դատապարտում է ՌԴ-ի կողմից ՀՀ դեմ վարվող քաղաքականությունը։ Ինչ վերաբերում է Փաշինյանի առաջարկին, հայտարարության մեջ նշվում է, որ վերջինս շրջանցեց Ռուսաստանի

ծանրակշիռ գործոնն այն ամենում, ինչն իրողություններ է ձևավորում մեր տարածաշրջանում, որոնցում առանցքայինը՝ Ադրբեջանի լկտիությունն է և՛ ցինիզմը, և՛ հրապարակայնորեն առաջարկեց Մոսկվային՝ Հայաստանի չորս սահմաններից երեքի փաստացի հանձնում Ռուսաստանին՝ ի դիմաց ռազմական բախումների և սպառնալիքի դադարեցման։

.«Մերժե՛լ մեզ պարտադրվող՝ մեր պետականությանն ուղղակի սպառնացող դավադիր ծրագիրը, միատեղելով Հայաստանի, հայության և նրա իրական բարեկամ ժողովուրդների և պետությունների ողջ ներուժը՝ հրատապ կարգով ձեռնամուխ լինել Հայաստանի Հանրապետության քաղաքականությունների բազմազանեցմանը, լիարժեքորեն իրացնել մեր՝ անկախ և ինքնիշխան պետության իրավունքները՝ ԵԱՀԿ-ում, ՄԱԿ ԱԽ-ում և բոլոր հնարավոր այլ միջազգային հարթակներում»,-ասված է հայտարարության մեջ։

«Հանուն Հանրապետության» կուսակցության անդամ Արտաշես Խալաթյանը «Առաջին լրատվական«-ի հետ զրույցում նշեց, որ վարչապետի պաշտոնակատարի հայտարարությունը հետագայում հավելյալ քննարկման առիթ կհանդիսանալ։ Տվյալ պարագայում, նրա խոսքով, մի շարք հարցեր են առաջանում, նախ՝ ինչպիսի պատճառահետևանքային կապի մեջ է գտնվում այդ հայտարարությունը նախորդիվ սկսված սահմանային

լարվածությունների հետ և արդյոք սա տուրք չէ՞ հենց արտաքին ճնշմանը, մասնավորապես հենց ադրբեջանա-թուրքական ճնշմանը և Ռուսաստանի կրավորական դիրքին։ Երկրորդ՝ որքանո՞վ է դա հարցի լուծում Հայաստանի գրեթե ամբողջ սահմանի երկայնքով, բացառությամբ հայ-վրացական սահմանի, ռուս սահմանապահների տեղակայումը։

Խալաթյանը բերեց Սյունիքի մարզի օրինակը. Սյունիքում կա ռուսական ռազմաբազայի հենակետ, բայց այդ հենակետի առկայությոամբ անգամ ադրբեջանական զինուժը փաստացի ավելի քան երկու ամիս օկուպացված է պահում Սյունիքի Սև լճի տարածաշրջանի որոշակի հատված, կամ Նախիջևանի սահմանին նույնպես ռուս սահմանապահներ են կանգնած, բայց ադրբեջանա-թուրքական ագրեսիային դիմակայում են մեր զինվորականները.

«Այսինքն՝ այն հատվածները, որտեղ ռուսական զինուժն է, դրանից սահմանային լարվածությունները չեն թուլանում։ Եվ թե որքանով կարող է այս առաջարկը լինել խնդրի լուծում, անհասկանալի է։ Ադրբեջանը և Թուրքիան համալիր հարցեր են լուծում և սահմանային լարվածությունները մեկուսի չի կարելի դիտարկել,

դրանք ընդհանուր գործընթացի մաս են, այն է ՝ստիպել Ադրբեջանին ճանաչել Արցախը Ադրբեջանի կազմում ինչ-որ ինքնավարության տեսակով կամ առանց դրա, ստիպել Հայաստանին Սյունիքում փաստացի միջանցքներ տրամադրել Ադրբեջանին, երրրոդ՝ չի բացառվում, որ լատենտ ցեղասպանության ճանաչումից

և նաև Կարսի պայմանագրի ճանաչումը։ Այսինքն՝ մեկուսի դիտարկել այս խնդիրը և դրան մասնակի լուծումներ տալ, այն է՝ նորից խոսել ՀԱՊԿ դերի մասին, կարծում եմլ արտաքին ճնշման արդյունք կարող է լիենլ ՀՀ-ի վրա, քանի որ դա որևէ կերպ հարցի լուծում չի կարող լինել»,-հավելեց նա։

Խալաթյանի խոսքով՝ այսօր ՀՀ իշխանություններին պետք է հասարակական, քաղաքական առողջ ուժերի աջակցությունը և ազգային միասնականություն այս կարևոր խնդրի շուրջ, իշխանությունը խաչաձև ճնշումների է ենթարկվում. «Չհամարենք, որ սա միայն իշխանությունների գործն է, սա ամբողջ երկրի գործն է, և անգամ ամենասուր ընդդիմախոսները պետք է գտնեն ուժ իրենց մեջ ժամանակավորապես տարաձայնությունները մի կողմ դնելու»։

Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանն էլ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով Փաշինյանի առաջարկին, նշեց, որ դա չհաստատված որոշման մի առաջարկ է, որը պետք է դիտել լայն քաղաքական ենթատեքստում, սա ռիսկեր, վտանգավոր պարունակող առաջարկ է. «Հասկանում եմ դրա տրամաբանությունը, այսինքն՝ չունենալով նույնիսկ ռեսուրսներ մարդը սեղանին է նետում վերջին ունեցվածքը՝ ասելով՝ ես խաղում եմ ամողջ ունեցվածքիս վրա, սա շատ վտանգավոր է և ռիսկային»։

Նման հարցերը մեկ քաղաքական ուժ, նրա խոսքով, միայնակ որոշելու իրավունք չունի քանի որ դա հակասում է մեր ժողովրդավարական գործընթացների սկզբունքներին և այն տրամաբանությանը, որին կոչված է արտախորհրդարանական ուժերի խորհրդակցական ձևաչափը։

նյութի աղբյուր՝ besttimes.ru