Հովիվներ են կայծակնահարվել

Երեկ ժամը 18:00-ի սահմաններում տարբեր վնասվածքներով եւ այրվածքներով «Գյումրի բժշկական կենտրոն» են տեղափոխել երկու հովիվ, ովքեր կայծակնահարվել են բաց տարածքում:

45-ամյա տղամարդն ալիքային վնասվածքներից բացի նաեւ այրվածքներ է ստացել եւ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։

Մյուս հովիվը՝ ծնված 1963 թվականին, քթի կոտրվածք է ստացել. նա հետազոտվել է եւ բուժօգնությունից հետո դուրս է գրվել հիվանդանոցից։

Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում:

նյութի աղբյուր՝ www.armlife.am