Իրավապահները խnւզարկել են Սյnւնիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տունը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Գորիuի կրш-կոցների գործով իրավապահները խուզարկել են Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տունը: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ քրեական գործով նախաքննական մարմինը հետախուզում է հայտարարել նախկին մարզպետի nրդու՝ Տիգրան Խաչատրյանի նկատմամբ։

Ըստ էության, կրш կոցների գործով երկրորդ անձի նկատմամբ է հետախուզում հայտարարվում: Ինչպես հայտնի է, ՀՀ քննչական կոմիտեն Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդուն՝ Կարեն Պողոսյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան, որը բավարարվել է, եւ մարզպետի որդու նկատմամբ եւս հայտարարվել է հետախուզում: Նրան փտրում են ու փնտրում, իսկ հայրն էլ մարզպետ է աշխատում:

Հիշեցնենք, որ հուլիսի 14-ի ուշ երեկոյան կրш-կnցներ էին հնչել Գորիս քաղաքում, ինչի հետեւանքով նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մտերիմներից մեկը վիրավորվել էր եւ նրան տեղափոխել էին Երեւան:

Կրш-կոցի կիզակետում է հայտնվել Սյունիքի մարզպետ Մելիքuեթ Պողոսյանի որդին՝ Կարեն Պողոսյանը: Նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մտերիմներն ու գործող մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդին հին հաշիվներ են ունեցել:Ժողովուրդ

նյութի աղբյուր՝ facetime247.ru