Թուրքիայում կասկածներ ունեն, որ անտառային հրդեհները միտումնավոր հրդեհման հետևանք են

Թուրքիայում անտառային հրդեհներից տուժել է 42 բնակավայր, 27 բնակավայրից տարհանումներ են իրականացվել: «РИА Новости» գործակալության փոխանցմամբ՝ երկրի իշխանությունները հայտնել են, որ իրավիճակը բարելավվում է:

6 նահանգներում շարունակում է մոլեգնել 20 հրդեհ, որոնց մարման աշխատանքներում ներգրավված է 3 ինքնաթիռ, 6 ԱԹՍ, 38 ուղղաթիռ, 680 հրշեջ մեքենա, 55 միավոր տեխնիկա, 4000 հրշեջ:

Ըստ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուի՝ փրկարար ծառայություններն անում են ամեն բան անօթևան մնացածներին անհրաժեշտ պարագաներով ապահովելու համար:

Չավուշօղլուն նաև նշել է, որ իշխանությունները կասկածներ ունեն, որ տեղի է ունեցել միտումնավոր հրդեհում, քանի որ հրդեհները բռնկվել են միանգամից տարբեր վայրերում: Ձերբակալվել է 3 մարդ, որոնք ունեն փաստաթղթերի հետ կապված խնդիրներ:

Թուրքիայի շրջակա միջավայրի և քաղաքաշինության նախարարը հայտնել է, որ հրդեհները վնասել են 2300 շենք: Կրակը 4 մարդու կյանք է խլել, 183 մարդ վիրավորվել է: Բորդրում և Մարմարիս հանգստավայրերում մի քանի հյուրանոցից տարհանել են զբոսաշրջիկներին:

նյութի աղբյուր՝ www.1in.am