«Քրֆում ես դու, շահում է պետությունը». համացանցը քննարկում է հայհոյանքը քրեականացնող նախագիծը

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց հայհոյանքը քրեականացնող նախագիծը:

Հիշեցնենք՝ նախագծով առաջարկվում է քրեականացնել անձին ծանր վիրավորանք հասցնելը` հայհոյելը կամ նրա արժանապատվությունն այլ անպարկեշտ եղանակով վիրավորելը:

Նախագծի՝ երկրորդ ընթերցմամբ քննարկումը նախատեսված է այսօր:

Gemafin Gasparyan-ի ֆեյսբուքյան էջից
«Հայհոյանքը քրեականացնելը կյանքում անիրագործելի է, նախ՝ ոնց եք պարզորոշելու փալաս բառը հայհոյանք է, թե ոչ, եթե կացինը կացին է ծառի համար, կոճղի կամ իշաոտնուկի, իսկ երբեմն ռեստորան է, ուր կարելի է ուտել ինչ որ բան, ինչ որ բան ուտելն էլ կոնկրետ ինչ որ բան ուտել է, ոչ վերացական մի բան:
ինքս առնչվել եմ անպատասխանատու և անպատիվ արարածների լենբերանությանը, ասենք էդ տեսակ լոխումբորակի բերանը փակվեց, բա նրբամիտ ափռցփռների համար որքան մեծ դաշտ է բացվում՝ «ջանը» նույնիսկ որոշակի համատեքստում և ինտոնացիայով կարող է վիրավորանք պարունակել, ո՞վ է որոշելու, բառերի ցանկ է կազմվելու որն լրացվելու՞ է, ասենք ամենահիմար ու տարածված բառը՝ «հողատու», հայհոյանքի տակ անցնելո՞ւ է:»

նյութի աղբյուր՝ mamul.am