«Ես նման եմ մարդու, ով վախենում է լրագրողների՞ց». Ալեն Սիմոնյան

Անդրադառնալով խորհրդարանում լրագրողների ազատ տեղաշարժը սահմանափակելուն՝ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն ասաց. «Կլինի որոշումը, կիմանաք մանրամասները»:

Հարցին՝ վախենո՞ւմ եք լրագրողներից, որ որոշել եք սահմանափակումներ մտցնել, պատասխանեց. «Ես նման եմ մարդու, ով վախենում է լրագրողների՞ց… Պատճառներն անվտանգային են, խոսքը չի գնում կոնկրետ լրագրողների, կոնկրետ անձանց մասին, գործելու են կանոններ, որոնց նպատակն անվտանգությունն է»:

Ավելի վաղ իմքայլական պատգամավորը գրառում էր կատարել՝ նշելով, որ ԱԺ-ում լրագրողների համար որոշակի սահմանափակումների կիրառումն անհրաժեշտություն է:

նյութի աղբյուր՝ mamul.am