ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն այսօրվա նիստի ժամանակ հիշեցրեց, որ օրեր առաջ առաջարկել էր արտահերթ նիստ հրավիրել՝ քննարկելու սահմանին ստեղծված իրավիճակը:
«Ասել, որ Ադրբեջանը պահելու է պայմանավորվածությունները, գիտենք, որ մեծ բլեֆ է:
Առաջիկայում Մոսկվայում սպասվում են ծանր բանակցություններ: Պնդում եմ, որ այս արտահերթից հետո պիտի նիստ հրավիրվի, հրավիրվեն Նիկոլ Փաշինյանը, ԶՈՒ ղեկավարները, քննարկվի ստեղծված իրավիճակը»,- հայտարարեց նա:
նյութի աղբյուր՝ besttimes.ru