«Հայաստանի համար կա մեկ այլընտրանք». Արման Բաբաջանյան

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Հայաստանի համար կա մեկ այլընտրանք՝ անել առավելագույնը ներքին կարողություններն ուժեղացնելու համար, ընդ որում՝ թե՛ անմիջական ռազմական և ռազմա-տեխնիկական, թե՛ սոցիալ-հոգեբանական, տնտեսական, նաև քաղաքական:

Միայն դա կարող է լինել արտաքին քաղաքական-անվտանգային հարցերում արդյունավետության ամուր հիմք և դիվերսիֆիկացիայի ռազմավարական խնդրի լուծման նախադրյալ: Ինչպես պետք է լուծի այդ խնդիրը Հայաստանը:

Նախ, բնականաբար, ներհայաստանյան և ապա համահայկական ռեսուրսների գերկենտրոնացումով և կառավարման գերարդյունավետությամբ, առավելագույնս փորձելով անգամ քաղաքական սուր տարաձայնությունների, անձնական սուր անհանդուրժողության պայմաններում ձևավորել ընդհանուր մեկ նպատակի՝ Հայաստանի տարածքային ամբողջության և ինքնիշխանության շուրջ որոշակի փոխհամաձայնության դաշտ»:

նյութի աղբյուր՝ mamul.am