«Ադրբեջանի բռնապետական ռեժիմի գործողություններն ընդդեմ Հայաստանի՝ պատժամիջոցներ են պահանջում»․ Թանկյան

Հանրահայտ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանն անդրադարձել է ԱՄՆ ռազմական օգնությունն Ադրբեջանին կրճատելու մասին որոշմանը․ «Արդարության համար սա մեծ հաղթանակ է.

Ադրբեջանի բռնապետական ռեժիմի գործողություններն ընդդեմ Հայաստանի՝ պատժամիջոցներ են պահանջում։ Այսօր սահմանվում է այն գինը, որը Ալիևի ռեժիմը կվճարի իր ռազմական հանցագործությունների և ագրեսիայի համար։

Ես կոչ եմ անում ողջ աշխարհում արդարության համար պայքարող հայերին՝ գործել իրենց սատարող երկրների միջոցով, որպեսզի անհապաղ պատժամիջոցներ սահմանեն Ադրբեջանի դեմ»,-գրել է նա։

նյութի աղբյուր՝mamul.am