Լոռիում տեղացած ուժգին կարկտի հետևանքները

Նախօրեին ուժեղ կարկուտ է տեղացել Լոռու մարզում: Այն մեծ վնասներ է հասցրել հատկապես մարզկենտրոն Վանաձորին մոտ Բազում և Քարաձոր գյուղերում:

Քարաձորում կարկուտը տևել է շուրջ 15 րոպե: Հավկիթի չափերով կարկտահատիկները մեծ վնասներ են հասցրել ցանքատարածություններին ու պտղատու ծառերին: Կոտրվել են ընկուզենու ծառերի ճյուղերը: Այս մասին հայտնում է Լոռու հեռուստաընկերությունը:

նյութի աղբյուր՝ mamul.am