Թուրքիայի Անթալիա նահանգում խոշոր անտառային հրդեհ է բռնկվել, որի մարմանը ներգրավված է ավելի քան 100 միավոր տեխնիկա, այդ թվում և ինքնաթիռներ ու ուղղաթիռներ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է թուրքական TRT-ն: Նշվում է, որ կրակն արդեն մոտենում է Անթալիա քաղաքի սահմաններին, կրակի արագ տարածմանը նպաստում է ուժեղ քամին: Անթալիայի տեղական իշխանությունները հայտարարել են, որ հրդեհի առաջացման պատճառը սաստիկ շոգերն են:
Նրանք հավաստիացրել են, թե հրդեհը որևէ կերպ չի խոչընդոտի զբոսաշրջային օբյեկտների գործունեությանը:
Տեղական իշխանությունները հայտնել են նաև, որ այս հրդեհը խոշորագույնն է, որի հետ իրենք երբևէ բախվել են: Դեպքի վայր է մեկնել Թուրքիայի գյուղատնտեսության ու անտառային տնտեսության նախարար Բեքիր Փաքդեմիրլին:
նյութի աղբյուր՝ facetime247.ru