Բաքվի բռնшպետը պետք է հասկանա, որ ընտրությունների արդյունքում Հայաստանում ստեղծվել է նոր իրավիճակ. հայտարարություն

Այսօր տեղի է ունեցել «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների ներկայացուցիչների հանդիպում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արթուր Վանեցյանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանական ռազմական ստորաբաժանումների կողմից հայկական դիրքերի վրա հшրձшկմшն, դրա հետևանքով ՀՀ Զինված ուժերի կրшծ կորուստների, ինչպես նաև սահմանի ամբողջ երկայնքով իրավիճակի սրմшն հետ կապված հարցեր։ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները, խորը մտահոգություն հայտնելով ստեղծված իրավիճակի կապակցությամբ, հայտարարություն են ընդունել, որում ասված է․

«1․ ՀՀ սահմաններին թշնшմու շարունակական սադրանքներն ու սшնձшրձшկ վարքագիծը և այդ համատեքստում ՀՀ իշխանությունների անգործությունն ու անկարողությունը ևս մեկ անգամ ապացուցում են, որ վերջին ընտրությունները, ցավոք, չեն կարողացել լուծել Հայաստանի առջև ծառացած առաջնային անվտանգային խնդիրները և մարտահրավերները։

2․ Հայաստանյան հասարակությունը պետք է պաշտոնապես տեղեկացված լինի ՀՀ ՊՆ՝ այսօր տարածած հաղորդագրության մեջ նշված հայ-ադրբեջանական հնարավոր բանակցությունների բովանդակության և ընթացքի վերաբերյալ։

3․ Բաքվի բռնшպետը պետք է հստակորեն հասկանա, որ խորհրդարանական վերջին ընտրությունների արդյունքում Հայաստանում ստեղծվել է նոր իրավիճակ, համաձայն որի ձևավորվել է խորհրդարանական ազգային և առողջ ընդդիմություն, որը օգտագործելու է իր ունեցած բոլոր հնարավորությունները և լծակները՝ թշնամուն միջազգային ասպարեզում սանձելու և ՀՀ ազգային ու պետական շահերը սպասարկելու նպատակով։

4․ Մեր լիակատար զորակցությունն ու աջակցությունն ենք հայտնում ՀՀ Զինված ուժերին՝ հավաստիացնելով, որ բոլոր միջոցներով սատար ենք կանգնելու մեր բանակի զինվորներին և սպաներին՝ թշնшմուն արժանի հակահարված հասցնելու գործում։

5․ Խորին ցավակցություն ենք հայտնում ՀՀ Զինված ուժերի զո հվшծ զինվորականների ընտանիքներին, իսկ վիրшվորներին մաղթում շուտափույթ ապաքինում»։

նյութի աղբյուր՝ facetime247.ru