Հուլիսի 27-ին Բաքվում Թուրքիայի, Պակիստանի և Ադրբեջանի խորհրդարանների նախագահները ստորագրել են «Բաքվի հռչակագիրը»:
Ստորագրման արարողությունից առաջ ելույթ է ունեցել Թուրքիայի մեջլիսի նախագահ Մուսթաֆա Շենթոփը և նշել, որ 3 երկրներն իրենց տարածաշրջաններում մշտական բնույթ ստացած խնդիրների լուծման համար պատասխանատվություն են կրում: Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։
Շենթոփն ընդգծել է, որ քաղաքական հարցերին զուգահեռ 3 երկրների համագործակցության անկյունաքարերն են նաև պաշտպանության, տրանսպորտի, տարածաշրջանային կապակցվածության, առևտրի, էներգետիկայի, կրթության, զբոսաշրջության, ՏՏ ոլորտներում համատեղ գործունեությունը:
Նա «արժեքավոր գործընթաց է» որակել համապարփակ խաղաղության պայմանագիր կնքելու մասին Ադրբեջանի՝ որպես հաղթած պետության արած կոչերը Հայաստանին:
«Հավատում ենք, որ ամենաճիշտ քայլը, որ կարող է անել Հայաստանը, վերոնշյալ կոչին լավ մտադրությունով և կառուցողական մոտեցմամբ պատասխանելն է: Հույս ունենք, որ չնայած պш-տերш զմում պшրտությшնը, հունիսի 20-ին վերընտրված Փաշինյանը կարագացնի իր ստորագրած փաստաթղթերի կիրառումը:
Եթե այս քայլն անկեղծորեն արվի, ապա ցանկանում եմ կրկին հայտնել, որ Թուրքիան նմանատիպ մոտեցմամբ կպատասխանի»,- ասել է Մուսթաֆա Շենթոփը։
նյութի աղբյուր՝ besttimes.ru