Այս գիշեր զո հվшծ Կորյուն Հարությունյանը 6 ամսվա ծառայող էր, Հրազդան քաղաքից (ֆոտո)

Այս գիշեր ադրբեջանական հшրձшկմшն հետեւանքով զո հվшծ զինծառայողներից Կորյուն Արայիկի Հարությունյանը Կոտայքի մարզի Հրազդան քաղաքից էր, 18 տարեկան։ Նա 2021թ.–ի փետրվարին էր զորակոչվել բանակ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց նրա հարազատներից Անի Առաքելյանը։

Կորյունը ընտանիքի 4–րդ զավակն էր, իրենից մեծ երեք քույր ունի։

Դպրոցն ավարտելուց հետո Կորյունն ընդունվել էր Հայաստանի ազգային ագրարային համալսարան, մի քանի ամիս սովորելուց հետո զորակոչվել բանակ։

Կորյունը եւ ադրբեջանական հшրձшկմшն հետեւանքով զո հվшծ մյուս շարքային զինծառայող Դավիթ Քոչարյանը մտերիմ ընկերներ են եղել։

«Կորյունը շատ ուժեղ էր թե՛ կամքով, թե՛ ֆիզիկապես։ Փոքր տարիքից սպորտով էր զբաղվում։ 15 օր առաջ էր 1 շաբաթով արձակուրդ եկել, պատմում էր իր զինվորական կյանքից, շատ ոգեւորված էր։ Ռիսկով, հավատարիմ ու նվիրված ընկեր էր»,– պատմեց Անին։

Կորյունի հետ հարազատներին կապ հաստատել չի հաջողվել երեկ գիշերվանից։

Նշենք, որ ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված սшդրшնքին դիմակայելու ընթացքում զո հվել էր նաեւ ավագ լեյտենանտ Հայկ Հովհաննեսի Գեւորգյանը։

նյութի աղբյուր՝ insta-news.ru