«ՈՄԱ» գումարտակի մարտիկներին հորդորում ու պահանջում եմ ժամանակավորապես չբացակայել ՀՀ տարածքից․ Վովա Վարտանով

«Ողջ Մնալու Արվեստը» ՌՀ ՀԿ ղեղակավար Վովա Վարտանովի հայտարարությունը:

««ՈՄԱ» գումարտակի մարտիկներին հորդորում ու պահանջում եմ ժամանակավորապես չբացակայել ՀՀ տարածքից, մշտապես լինել հասանելի, ՀՀ տարածքից դուրս գալու դեպքում տեղեկացնել իրենց վաշտերի հրամանատարներին: ՈՄԱ գումարտակը սպասում է ՀՀ ԶՈՒ ԳՇ հրամանին:

Տարածքային վաշտերին հրամայում եմ իրենց գործողությունները համաձայնեցնել տեղական զորահրամանատարության հետ»: Հավելենք, որ «Ողջ Մնալու Արվեստը» մշակվել է առաջին հետախուզադիվերսիոն խմբի վետերանների կողմից և նպատակն ունի ստեղծել ավելի մարտունակ հասարակություն։

Ավելի վաղ ՊՆ-ն հայտնել էր, որ հուլիսի 28-ին, ժամը 03։40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հարձակում են ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։

Ժամը 08։20-ին ՊՆ-ն հայտնել է, որ Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում ծավալվել են մարտական գործողություններ, ընթանում է ինտենսիվ փոխհրաձգություն։

07։30-ի դրությամբ ունենք երկու վիրավոր, ևս հինգ զինծառայողի վերաբերյալ տվյալները ճշտվում են։ 08։30-ի դրությամբ, հայկական կողմն ունի երեք զnհ, ևս երկու զինծառայող վիրшվոր են։

ՀՀ ՊՆ-ն հայտարարել է, որ իրադրության սրման ամբողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա։

նյութի աղբյուր՝ mediaroom.am