Պարոնայք կներեք, բայց գլուխներդ պատին եք տվել։ Արդեն զզվցրիք, ինչքան կարելի ա հաբերել

Նախ նշենք, որ Ժողովուրդ օրաթերթը գրել էր այն մասին, որ Հայկ Մարությանն այս ընթացքում առավել զգուշավոր է դարձել, նույնիսկ իր պարտականությունները չի կատարում, որևէ փաստաթուղթ չի ստորագրում, որևէ իրավական գործընթացի մեջ չի մտնում, որ խոցելի չդառնա․․

Հնարավոր է՝ որևէ փաստաթուղթ ստորագրելուց հետո օգտագործվի իր դեմ, ինչի համար էլ Մարությանը մատնվել է անգործության․․

Բանն այն է, որ Մարությանն իր նեղ թիմում ասել է, որ ամեն գնով ինքնապաշտպանվելու է, մի խումբ իրավաբանների հետ է հանդիպումներ ունենում, փորձում է հասկանալ՝ եթե հրաժարական չներկակացնի, ապա ինչ իրավական հետեւանքների այն կարող է բերել․․

Այսինքն՝ Մարությանը որոշել է ամեն գնով չզիջել ու թեժ պայքարի է դուրս եկել իշխանությունների դեմ: Մեր տեղեկություններով՝ իշխանություններն էլ իրենց հերթին են որոշել չզիջել ու վստահ են, որ հասնելու են իրենց նպատակին․․

Իշխանությունն այս պահին որոշել է՝ եթե հասնեն Մարությանի հրաժարականին, ապա իրենք Երևանի քաղաքապետի նոր ընտրություններ չեն իրականացնի, այլ այժմյան ավագանու անդամներից որեւէ մեկին կընտրեն ու կկարգեն Երևանի քաղաքապետ․․

Նշենք, որ իշխանությունը նպատակ ուներ ավագանու անդամ Արմեն Կոտոլյանին կարգել քաղաքապետ, բայց թե դա որքանով իրական կդառնա առաջիկայում՝ դժվար է ասել․․

Բարեկամներ, հավելելենք, որ Հայկը պետք է այս պայքարում հաղթող դուրս գա, թեկուզ և այն բանի համար, որ Արայիկ Հարությունյանն ասել էր, թե եթե Հայկը չի աջակցել իրենց ընտրություններում ուրեմն պետք է հեռանա․․

Հարգելիներս, կներեք, բայց գլուխներդ պատին եք տվել։ Ես Հայկի պաշտպանը չեմ, բայց ազատել մարդու՝ բացառապես նրա հաար, որ չի աջակցել այլ սուս ու փուս իր գործն է արել, այդ առննվազն անմտություն է․․

Ուրիշ հարց, որ իր գործը վատ արած լիներ, կա դուք ուզենայիք հեռացնել նրան՝ վատ աշխատանքի հաար․ իր էջում գրել է Լիլիթ Գևորգյանը․․

նյութի աղբյուր՝ goodblog.am