Տո շիշ բռնողին էլ, Նիկոլի գլուխ բռնողինն էլ, Պավլիկին չեք կարող բռնացնել ժեխի մեջ. Պավլիկ Մանուկյան

Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հերքել է մեղադրանքները, թե, իբր, մասնակցել է իշխանական պատգամավոր Հայկ Սարգսյանի, նույն ինքը՝ «Շիշ բռնողի» հարսանիքին։

Նա նշել է, որ իսկապես հուլիսի 24-ին հրավիրված է եղել հարսանիքի իր ընտանիքի հետ միասին, որին մասնակցել է, բայց այդ հարսանիքը եղել է իր զինվորներից մեկի՝ Արամ՞ Մակարյանի հարսանիքը։

«Տարբերեք զենք բռնողին շիշ բռնողից»,- ասել է Պ. Մանուկյանն ու ավելացրել. «Տո շիշ բռնողն էլ, տո Նիկոլի գլուխ բռնողինն էլ, ես ի՞նչ կապ ունեմ դրանց հետ:

Ուզում եք ասել՝ տեսեք Պավլիկին բռնել ենք ժեխի մե՞ջ, ոչ, դա երբեք չի լինելու, դուք Պավլիկին ժեխի մեջ երբեք չեք կարող բռնացնել»։

Մանրամասները՝ տեսանյութում

նյութի աղբյուր՝ facetime247.ru