«Լավ չի… հեչ լավ չի… Սա իրականում շատ հստակ ազդակ է». Արման Աբովյան

ԲՀԿ-ական Արման Աբովյանի ֆեյսբուքյան գրառումը. ««Լավ չի… հեչ լավ չի… սա իրականում շատ հստակ ազդակ է։
Հասկացողը հասկացավ։

ԱՄՆ պետքարտուղարությունը հորդորում է իր քաղաքացիներին վերանայել COVID-19-ի պատճառով Հայաստան մեկնելու հնարավորությունը:

Գերատեսչության կայքում տեղադրված հայտարարության մեջ նշվում է, որ Հայաստանի որոշ մարզերում աճում է կորոնավիրուսի ռիսկը:

Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության ռիսկը բարձրացվել է բարձր՝ երրորդ մակարդակի:
Պետդեպարտամենտի հայտարարությունը պարունակում է նաև կոչ` մերժել այցելությունները Լեռնային Ղարաբաղի տարածաշրջան` զինված հակամարտության պատճառով:

«Խուսափեք շփման գծի մոտակայքում գտնվող ճանապարհներից և Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգային սահմանին մոտ գտնվող ճանապարհներից: ԱՄՆ կառավարությունը չի կարող արտակարգ ծառայություններ մատուցել Լեռնային Ղարաբաղում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին, քանի որ ԱՄՆ կառավարության աշխատակիցներին արգելվում է գնալ այնտեղ»,- ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարության մեջ»:

նյութի աղբյուր՝ facetime247.ru