Հերթը հաuել է Սեւանին ու Երեւանին. Ալիևը կիuում է ՀՀ-ն ու մի hատված էլ նվիրում Թուրքիային. Գառնիկ Դավթյան

ՀՀ սահմաններին տիրող իրավիճակի տրամաբանության հիմքում նոր փաստաթղթի ստորագրումն է, որտեղ լինելու են նաև սահմանազատման, սահմանագծման, ռազմագերիների, ինչպես նաև խաղաղության հաստատման հարցերը, որն իր մեջ կներառի Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման հանգամանքը։ «Փաստինֆո»-ի եթերում ասել է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը։

Նրա խոսքով, ըստ ադրբեջանական աղբյուրների փաստաթուղթը նախատեսվում է ստորագրել մինչև օգոստոսի 30-ը։

«Եթե մինչև արցախյան վերջին պատերազմը Երևանի ու Սևանի մասին Ադրբեջանի ղեկավարությունը հազվադեպ էր խոսում, ապա այսօր արդեն, ինչ -որ չափով Արցախի հարցը լուծելուց հետո հերթը հասել է նաև Երևանին ու Սևանին, Սյունիքին»,- ասել է Դավթյանը։

Նրա խոսքով՝ ադրբեջանցիները շատ ուժեղ աշխատում են քարտեզագրության մասով, քարտեզներ են պտտվում, որտեղ Սյունիքն ամբողջությամբ, Սևանա լճի լեռնային հատվածներն ու լճի կեսը, Վայոց ձորն ու Գեղարքունիքի մարզի որոշ հատվածներ ադրբեջանական են։

«Նույն ուժգնությամբ աշխատում է նաև քարոզչությունը տարատեսակ կեղծ ռեպորտաժներով ու հոդվածներով, տպավորություն է, որ Ալիևը կիսում է ՀՀ-ն ու մի հատված էլ նվիրում Թուրքիային»,- արձանագրել է փորձագետը։

Մանրամասները՝ տեսանյութում։

նյութի աղբյուր՝ facetime247.ru