ԱՄՆ Պետդեպարտամենտի կոչը

ԱՄՆ Պետդեպարտամենտը իր քաղաքացիներին կոչ է անում չճանապարհորդել դեպի Արցախ զինված հակամարտության պատճառով։ Իսկ Հայաստան այցելելու մասով հորդորում է վերանայել որոշումը, քանի որ որոշ տարածքներում բարձրացել է կորոնավիրուսով վարակման ռիսկը՝ հասնելով մինչև երրորդ մակարդակի։

Նշվում է, որ հակամարտությունում շարունակվում են հրաձգությունները, կան զոհեր։

Պետդեպարտամենտը կոչ է անում խուսափել շփման գծին մոտ ճանապարհներից ու Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգային սահմաններից, քանի որ ԱՄՆ-ն չի կարող Լեռնային Ղարաբաղում իր քաղաքացիներին ցուցաբերել արտակարգ օգնություն, որովհետեւ ԱՄՆ կառավարական ծառայողներին արգելված է այցելել այնտեղ։

նյութի աղբյուր՝ iravaban.net