Հայաստանի եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՌՈՒՍԱՎՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԵՐՋԸ
Փաստորեն, հանձինս «Լուսավոր Հայաստան» հիմնադիր և առաջնորդ Է.
Մարուքյանի, ՀՀ տարիներ շարունակ ուներ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Մարդու իրավունքների և իրավական հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորների ընտրության հարցերով հանձնաժողովի, Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների պարտականությունների և պարտավորությունների կատարման (Մոնիթորինգի) հանձնաժողովի, Հավասարության և խտրականության արգելքի հանձնաժողովների անդամ:
Եւ այս բոլոր պաշտոններով ու տիտղոսներով զարդարված մարդը ամիսներ առաջ առաջարկեց ստեղծել Սյունիքում… նոր ռուսական ռազմաբազա՝ այսպիսով ընդլայնելով ու խորացնելով ՀՀ գաղութացումը, զավթումը և կախվածությունը Ռուսաստանից…
Սա ոչ թե «Լուսավոր Հայաստանի», այլ «Ռուսավոր Հայաստանի» վերջն է»:
նյութի աղբյուր՝ mamul.am