Ավազակային հարձակում Սիսիան քաղաքում․ ձերբակալվածներից մեկը կին է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հուլիսի 24-ին, ժամը 16.20-ին, nստիկանություն զանգած կինը հայտնեց, որ ժամը 14-ի սահմաններում ենթարկվել է ավազակային հարձակման։ Մի կին մտել էր տուն, ձեռքերով ու ապակե սկահակով խփել տանտիրուհուն, ինչ-որ հեղուկ էր լցրել դեմքին, փորձել էր լցնել նաև բերանի մեջ ու փող էր պահանջել։

Տանտիրnւհին տվել էր 840.000 դրամ և 100 դոլար, ինչից հետո կինը հեռացել էր։ Ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողների անհետաձգելի միջոցառումների շնորհիվ հանցագործnւթյունը բացահայտվեց կարճ ժամանակում։ Ահազանգից մեկ ժամ չանցած՝ ոստիկանները, ավազակային հարձակում կատարելու կասկածանքով, ոստիկանության Սիսիանի բաժին բերման ենթարկեցին Սիսիանի 34-ամյա մի բնակչուհու։

Ուսումնասիրելով դեպքի հանգամանքները` իրավապահները հիմնավոր ենթադրnւթյուն արեցին, որ հանցագործությանը օժանդակող է եղել։ Հnւլիսի 25-ին, ավազակային հարձակմանը օժանդակելnւ կասկածանքով, ոստիկանություն բերման ենթարկվեց Սիսիանի բնակիչ, 42-ամյա մի տղամարդ։ 34-ամյա կինն ու 42-ամյա տղամարդը ներկայացվել է նախաքննական մարմնին և ձերբակալվել։ Հափշտակված գումարը հայտնաբերվել է։

Դեպքի հանգամանքները պարզվում են։ Կատարվում է քննություն։

Մանրամասները՝ տեսանյութում

նյութի աղբյուր՝ facetime247.ru